Ներկայացնենք 40-ն անց կանաց համար նախատեսված կարեւոր խորհուրդներ:
1. Հավաքույթը որքան էլ երկարատեւ եւ գրավիչ լինի, ամեն ինչ արա սեփական ննջարանում արթնանալու համար:
2. Թխվածքաբլիթի եւ խնձորի միջեւ ընտրություն կատարելիս ընտրիր մեկ բաժակ ջուրը:
3. Եթե կեսգիշեր է, իսկ դու պետք է դեռ գլուխդ լվանաս, ոտքերի մազահեռացում անես եւ մանիկյուր, միշտ քունն ընտրիր: Որովհետեւ մազոտ ոտքերը կարելի թաքցնել, մազերը գելով հավաքել, եղունգները թափանցիկ լաքով պատել տրոլեյբուսում նստած: Սակայն ոչ ոք եւ ոչինչ չի քողարկի հոգնած, տանջված աչքերը եւ անտանելի տրամադրությունը: Միշտ քունն ընտրիր:
4. Ճանապարհորդիր: Դրա համար ցանկացած հնարավորություն օգտագործիր: Նոր տպավորությունները չծերանալով փորձ ձեռք բերելու միակ եղանակն են:
5. Իրավիճակը գնահատելուց առաջ քեզ հարց տուր՝ «Բայց դա իմ ի՞նչ գործն է»: Ապա բերանդ փակիր եւ գնա աշխատելու:
6. Ոչ համարժեք մարդու վրա ժամանակ եւ զգացմունքներ վատնելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ քեզ վճարող հիվանդ:
7. Բուռն սիրավեպի եւ վաստակելու հնարավորության միջեւ ընտրություն կատարիր միշտ հօգուտ երկրորդի:
8. Վեճի ընթացքում ծնվում է ոչ թե ճշմարտությունը, այլ միգրենը: Ժամանակին արտաբերած՝ «Ինչպես կասես» արտահայտությունը ժամանակ եւ նյարդեր կխնայի:
9. Մենակության մի քանի օրը ավելի լավ են գործում, քան սպա-կենտրոնը:
10. Եվ ոչ մի տղամարդ արժանի չէ անհարմար կոշիկներով տանջվելու համար:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների