«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Փողի ազդեցությունն ուղեղի, սեքսի եւ երջանկության վրա

22:14, 31 օգոստոսի

Հարուստները գրեթե չեն լացում
Երկար ժամանակ ճիշտ էր համարվում այսպես կոչված «Իստերլինի պարադոքսը», որում պնդվում էր, որ չնայած ամեն ինչին, հարուստ մարդիկ աղքատներից ավելի երջանիկ են, հարուստ երկրներն ընդհանուր առմամբ աղքատներից ավելի դժբախտ են: Վերջերս այդ պարադոքսը հերքվել է տնտեսագետ Ջասթին Վոլֆերսի կողմից: Ավելի ուշադիր վերլուծության դեպքում պարզվել է, որ ավելի հարուստ երկրներում մարդիկ ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են, այսինքն այն հարցին, թե «Դուք ձեզ երջանիկ համարում եք արդյոք», մարդկանց մեծ քանակություն դրական պատասխան է տալիս:
Սակայն երջանկության հասկացությունն առաձգական է: Սովորաբար այն երկու տեսակի են բաժանում` ընդհանուր պատկերացում այն մասին, որ կյանքը վատ չի դասավորվել, եւ առօրյա զգացողություններ (այստեղ հարցն ուրիշ կերպ է դրվում. «Արդյոք երեկ ես ինձ երջանիկ եմ զգացել»): Ինչ վերաբերում է երջանկության երկրորդ տեսակին, փողը դրանում դեր է խաղում, բայց սահմանափակ: Պահվածքի մասնագետ տնտեսագետ Դենիել Կանեմանն ապացուցել է, որ կյանքից առօրյա բավարարվածության մակարդակն աճում է այնքան ժամանակ, քան դեռ ձեր եկամուտը չի գերազանցում 75 հազար դոլարը, իսկ հետո կայունանում է եւ մնում նույնը: Եթե դուք սկսեք 100 հազար դոլար վաստակել, դուք ավելի երջանիկ չեք դառնա:

Ուրիշներին բաժին հանելն օգտակար է
Փողը կարող է մարդուն ավելի երջանիկ դարձնել, սակայն դրա համար անհրաժեշտ է խելքով ծախսել այն: Նախ` արժե գնել ոչ թե իրեր, այլ նոր փորձ: Ամենից լավն այն կլինի, եթե դա կապված լինի այլ մարդկանց հետ, օրինակ` ընկերների հետ մեկնել Նոր Գվինեա: Երկրորդ` մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ փողը ծախսում են ոչ թե իրենց վրա, այլ` ուրիշների, որովհետեւ դա նաեւ ամրապնդում է նրանց կապը մնացած մարդկանց հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա մեր մեջ դրված է ծննդից ի վեր. նույնիսկ երկու տարեկան երեխաներն ուրախանում են, երբ կարող են իրենց խաղալիքով խաղալ ընկերոջ հետ: Երրորդ` գնումից հաճույքն ավելի մեծ կլինի, եթե դուք շաբաթը մեկ հատ գնեք, ոչ թե` օրը երեք հատ: Հաճույքը մեծանում է նաեւ սպասման շնորհիվ: Այնպես որ, ավելի լավ է մի քանի ամիս կուտակել ֆոտոխցիկի համար, քան թե անմիջապես վարկով գնել դա: Որեւէ իրի տիրապետելը մեզ անմիջապես երջանիկ չի դարձնում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարան վարձակալող մարդիկ ավելի երջանիկ են, քան բնակարանների տերերը: Եվ ավելի թանկարժեք իրերը չեն մեծացնում ուրախությունը. պարզվում է, որ էժան մեքենայով գնալը նույնքան հաճելի է, որքան` թանկով:

Փողը փչացնում է տրամադրությունը
Փողի հետ կապված վեճերն ամուսնալուծությունների հիմնական պատճառն են: Փողի հետ կապված խնդիրները վատացնում են փոխհարաբերությունները, մեծացնում են դեպրեսիան եւ հուզական խանգարումների են հանգեցնում: Հետազոտություններն ապացուցում են, որ փողի մասին նույնիսկ պարզ միտքը մարդկանց դրդում է հակասոցիալական պահվածքի: Մի փորձարկման շրջանակում ուսանողների կեսին թղթադրամների լուսանկարներ են ցույց տվել, մյուսին` փողի հետ կապ չունեցող լուսանկարներ, հետո նրանց առաջարկել են միանման առաջադրանքներ կատարել: Օրինակ` երբ նրանց խնդրել են նկարագրել մարդուն, որի հետ նրանք քիչ առաջ խոսել են, առաջին խմբի ուսանողները ավելի հաճախ նշել են նրա բացասական գծերը: Նրանք ավելի հաճախ են մերժել օգնել իրենց կողքին նստած մարդուն եւ իրենք էլ օգնություն չեն խնդրել: Նրանք հիմնականում ջանացել են խմբից հնարավորինս հեռու նստել եւ նախընտրել են միայնակ կատարել առաջադրանքները: Բարոյական արժեքների հետ կապված հարցերի պատասխանելիս նրանք ավելի հաճախ են ընտրել այնպիսի պատասխաններ, որոնք ենթադրել են սոցիալական նորմերի խախտում հանուն սեփական շահի:
Հետազոտողներն այդ էֆեկտը բացատրում են նրանով, որ փողը մարդկանց մեջ «դու` ինձ, ես` քեզ» հարաբերությունների եւ մրցակցության հետ կապված հակազդեցություն է առաջացնում: Առաջին խմբից այդ նույն ուսանողներն այնպիսի հատկանիշներ են դրսեւորել, ինչպիսիք են ջանասիրությունը, աշխատասիրությունը եւ մեծ բարդության առաջադրանքներ կատարելիս ավելի լավ արդյունք են ցույց տվել: Ամեն դեպքում փողը հրաշալի մոտիվատոր է:

Հարուստներն ավելի լավ սեքսով են զբաղվում
Պարզվում է, որ բոլորովին չարժե ծիծաղել տարեց միլիարդատերերի հետ ամուսնացնող երիտասարդ մոդելների վրա: Գուցե նրանք ամուսնությունից ոչ միայն փող, այլեւ հաճույք են ստանում: Էվոլյուցիոն կենսաբան Թոմաս Պոլլետը վերլուծել է 5 հազար կնոջ սեռական կյանքը եւ նկատել, որ անմիջական կախվածություն կա զուգընկերոջ եկամտի մակարդակի եւ այն հաճույքի միջեւ, որ կինը ստանում է նրա հետ սեքսից: Այլ խոսքով ասած, կանայք անհամեմատ ավելի հաճախակի են օրգազմ ապրում հարուստ տղամարդկանց հետ:

Պոլլետի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ կինը բնազդաբար ավելի լավ զուգընկեր է փնտրում ցեղի շարունակության համար, իսկ եկամտի մակարդակը հաջողակ արուի առանցքային ցուցանիշներից մեկն է:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ նրանք, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթն առնվազն չորս անգամ, ավելի շատ են վաստակում, քան նրանց պակաս հաջողակ գործընկերները: Հետազոտության հեղինակը կարծում է, որ մարդու կյանքում սեքսի բավարար քանակության առկայությունը բարձրացնում է նրա ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, իսկ դա նրան ավելի արդյունավետ եւ կրեատիվ աշխատակից է դարձնում: «Մարդիկ սիրված լինելու կարիք ունեն: Երբ դա չկա, նրանք իրենց միայնակ եւ տագնապած են զգում, իսկ դա ազդում է նրանց աշխատանքային կյանքի վրա», — ասում է նա:

Աղքատ մարդիկ ավելի բարի են
Հոգեբան Պոլ Պիֆֆը հետազոտում է, թե հարստությունն ինչպես է ազդում մարդկանց պահվածքի վրա, իսկ նրա աշխատանքի արդյունքները հաստատում են այն ինտուիտիվ ենթադրությունները, թե փողը մարդկանց ավելի լավը չի դարձնում: «Որքան ավելի հարուստ է մարդը, այնքան ավելի քիչ է կարեկցանք եւ համակրանք դրսեւորում մարդկանց հանդեպ եւ ավելի եսասիրական է նրա պահվածքը», — ասում է նա: Հարուստ մարդիկ ավելի հազվադեպ են ողորմություն տալիս, ավելի հազվադեպ են կանգ առնում, որ օգնեն փողոցում ընկած անցորդին:
2010 թվականին Պիֆֆը հետազոտություն է անցկացրել, որում հարուստ եւ աղքատ մարդկանց ատաջարկել է նկարագրել լուսանկարում պատկերված մարդկանց հույզերը: «Աղքատները» հեշտորեն կռահել են լուսանկարում պատկերված մարդկանց վիճակը` դրանով «հուզական ինտելեկտ»` իրեն այլ մարդու տեղը դնելու կարողություն դրսեւորելով: Ապահովված մարդիկ անհամեմատ ավելի վատ են «կարդացել դիմագծերը»: Միաժամանակ հարուստ մարդիկ այնքան էլ զգայուն չեն, նրանց մոտ ավելի զարգացած են մտածողական գործառույթները` ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, հիշողությունը եւ ուշադրությունը:

Հիվանդություններ փողի պատճառով
Հոգեբանները փողի հետ կապված հոգեկան խանգարումների մի ամբողջ խումբ են առանձնացնում: Դրանց մասին մանրամասն հնարավոր է կարդալ Mind over Money գրքում, որտեղ խախտումների չորս հիմնական տեսակ է մեջբերվում: Առաջինը ցանկությունն է` խուսափել այն ամենից, ինչը կապ ունի փողի հետ: Նման մարդիկ հրաժարվում են մտածել ֆինանսական հարցերի մասին, նրանց դուր չի գալիս, երբ իրենց հաշվին փող է լինում, նրանք ջանում են հնարավորինս արագ ազատվել դրանից: Ամենից հաճախ դա հատուկ է ցածր ինքնագնահատականով ինֆանտիլ մարդկանց:
Խանգարման երկրորդ տեսակը կապված է գնման գործընթացից հաճույքի հետ: Նման մարդկանց արյան մեջ հաճույքի դոպամին հորմոն է արտազատվում, երբ նրանք խանութում են: Շոփինգի սիրահարների համար փող ծախսելը սթրեսի եւ ընդհանուր տագնապի դեմ պայքարի միակ աղբյուրն է: Խանգարման երրորդ տեսակը կապված է գնված իրերի կամ աշխատավարձի արժեքի մասին խաբելու ցանկության հետ: Չորրորդը` փող ծախսելու մոլագարական վախի եւ փողի մեծ մասը սեւ օրվա համար պահելու սովորության:
Խնայողության հոգեբանություն
Պրոֆեսոր Ջորջ Լյովենշտայնն աշխատում է խնայողության մոլուցք ունեցող մարդկանց հետ: Նրա դիտարկումների համաձայն, մարդկանց 25 տոկոսն իսկական ցավ է ապրում, երբ ստիպված է փող ծախսել: Նա հետաքրքիր փորձարկում է կատարել` հաշվարկելով ուղեղային ակտիվության ցուցիչներն այն պահին, երբ մարդկանց ցույց են տալիս այնպիսի բան, որը նրանք սիրում են (օրինակ` շոկոլադ), իսկ հետո ցույց են տվել այդ արտադրանքի գինը: Շոկոլադի տեսքից մարդկանց մոտ ակտիվացել են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հաճույքի հետ, իսկ գնի տեսքից` այն հատվածը, որը կապված է տհաճ հոտերին եւ այլ զզվելի բաներին հակազդեցությանը: Լյովենշտայնը խնայողության հակում ունեցող մարդկանց մի քանի տեսակի է բաժանում: Առաջինների համար իրականում ցավալի է բաժանվել փողից, երկրորդներն ուրախություն են ապրում իրենց հաշվին գումարի առկայությունից, երրորդները տարված են զեղչերով:
Եվս մի հետաքրքիր հետաքննություն, որը նվիրված է մարդկանց` խնայողության հակմանը, պատկանում է պահվածքի տնտեսագետ Կիտ Չենին: Դա ենթադրում է, որ երկրներ կան, որտեղ լեզուն ինքը տրամադրում է, որ քիչ ծախսեն եւ փող խնայեն: Նա լեզուները բաժանում է այնպիսինների, որոնցում ներկան եւ ապառնին բաժանված են եւ նրանց, որտեղ այդ երկու ժամանակը գործնականում անբաժանելի են:

Այսպես, օրինակ, հինդիում եւ չինարենում ապառնին եւ ներկան քերականորեն այնքան էլ չեն տարբերվում եւ այդ երկրներում մեծապես զարգացած է փող խնայելու մշակույթը: Այնպիսի երկրներում, ինչպիսին Հունաստանն է, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, ընդհակառակը, սիրում են անմիջապես ծախսել վաստակած փողը, որովհետեւ մարդկանց համար շատ բարդ է իրենց «իսկական ես»-ը կապել նրա հետ, ինչ կլինեն ապագայում: Հոգեբան Պիտեր Կոլլետը փող լուտակելու անհնարինությունը բացատրում է նաեւ նրանով, թե մարդիկ ինչպես են տեսնում իրենց «ապագա ես-ը»: Նա կարծում է, որ մեր մեծամասնությունը ենթակա է այսպես կոչված սխալ լավատեսությանը. մենք հավատում ենք, որ մի օր մեր կյանքն անհամեմատ ավելի լավը կդառնա եւ այդ պատճառով կարիք չկա ինչ-որ բան պահել ապագայի համար:

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել