ԽՈՅԵՐ
Եթե անձնական կյանքում ինչ-որ երազանքներ ունեք, ապա օգոստոսի 30-ին դրանք անպայման կիրականան։ Ընդ որում, ամեն ինչ այնքան լավ կլինի, որ նույնիսկ զարմացած կմնաք։ Ամեն ինչ այնքան հեշտ կլինի, որ կապշեք, թե ինչու դա չի անցյալում չի եղել։
ՑԼԵՐ
Այսօր հեշտ չի լինի անել վճռական եւ պատասխանատու քայլեր, որոնք ճիշտ է, ոչ մի փոփոխություն չեն բերի ձեր կյանք, բայց միեւնույն է, թարմ շունչ կբերեն հարաբերություններում։ Փորձեք անել այնպես, որ այդ փոփոխությունները ուրախացնեն ձեր սիրելի էակին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օգոստոսի 30-ին ձեր հարաբերություններում բնությունը կարեւոր դերակատարում կունենա։ Փորձեք օրվա ընթացքում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր կատու, շնիկ կամ սիրելի կենդանին ուղեկցի ձեզ։ Նրանց օգնությամբ խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հակառակ անձնական կյանքի հետ կապված ձեր երազանքները աստիճանաբար կսկսվեն իրականանալ։ Ընդ որում, դուք ինքներդ չեք հավատա, որ վերջապես հաջողությունը ժպտաց ձեզ։ Այո շուտով երջանկությունը կթակի նաեւ ձեր դուռը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Օգոստոսի 30-ին կարեւոր տոն է ձեզ համար, իսկ դուք մոռացել եք այդ մասին։ Սակայն նույնիսկ եթե չհիշեք այդ մասին, պատրաստվեք, քանզի սիրելի էակը անակնկալ է պատրաստել ձեզ։
ԿՈՒՅՍԵՐ
Օգոստոսի 30-ը փորձություններով լի կլինի ձեզ համար։ Ձեր սիրելի էակին վտանգ է սպառնում։ Եվ եթե դուք պատրաստվում եք ձեր կյանքը հենց նրա հետ անցկացնել, ուրեմն արեք հնարավոր ամեն ինչ սիրելի էակին փրկելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ ձեր սիրելի էակին նկատողություն չանելու համար։ Նույնիսկ տեղին եւ ճիշտ քննադատությանը նա բուռն է արձագանքելու եւ փոխզիջման չի գնալու։ Բայց չէ որ դուք չեք ցանկանում վերջ դնել ձեր հարաբերություններին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Օգոստոսի 30-ին ձեր ընտրյալն այնքան էլ շատ ժամանակ չի ցանկանա անցկացնել ձեր կողքին։ Իսկ սա կարող է լուրջ վիճաբանության առարկա դառնալ, եթե ձեզնից ինչ-որ մեկը փոխզիջման չգնա։ Ընդ որում, ձեզնից ամեն մեկը այդ պատասխանատու գործը թողնելու է դիմացինի վրա։ Սակայն այդպես դուք համաձայնության չեք գա։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր փորձեք շատ սենտիմենտալ չլինել, քանզի ձեր սիրելի էակը չի կարողանա փարատել ձեր տխրությունը։ Ավելին, նա կցանկանա ժպիտ տեսնել ձեր դեմքին։ Ավելի լավ է արցունքները «թողեք տանը» եւ ուրախությամբ գնացեք ժամադրության։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Անկեղծ ու բաց եղեք ոչ միայն սիրելի էակի. այլեւ ամբողջ աշխարհի հանդեպ։ Այսօր հենց այդ անկեղծությունը, ձեր ժպիտը կգրավի բոլորին եւ ավելի գրավիչ կդարձնի ձեզ։ Ավելին, հենց ձեր դրական տրամադրության շնորհիվ նրանց կյանքը փոքր-ինչ ուրախ կանցնի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ ամենաերջանիկ մարդը կզգաք ամբողջ աշխարհում։ Ընդ որում, դրա համար դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկի։ Պարզապես աստղերն այսօր բարձր տրամադրություն, ժպիտ կպարգեւեն ձեզ։ Օրն ավելի դրական ավարտ կունենա, քանզի այն կանցկացնեք սիրելի էակի գրկում։
ՁԿՆԵՐ
Օգոստոսի 30-ին մեծ պատասխանատվություն կզգաք ձեր եւ սիրելի էակի ապագայի համար։ Չնայած ապագան դեռ շատ հեռու Տիեզերքում է թվում, դրա մասին պետք է մտածել հենց այսօրվանից։ Հնարավոր է, շուտով կյանքի եւ մահվան հարց առաջանա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ