Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Շրջազգեստ և կիսաշրջազգեստ սպորտային կոշիկների հետ. Միտում՝ համարձակ աղջիկների համար

14:18, 28 օգոստոսի

2015-ին համացանցը ողողվեց կանանց ու աղջիկների՝ շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրությամբ նկարներով: Նորաձևության համաշխարհային շուկայում ի հայտ եկած այս միտումը լայն տարածում գտավ հասարակության շրջանում:

2014-ի Փարիզյան նորաձևության շաբաթի ընթացքում, երբ Կառլ Լագերֆելդը ներկայացրեց Chanel գարուն-ամառ հավաքածուն, մոդելները բեմահարթակ բարձրացան շանելային շնչին համապատասխան դասական զգեստներով, իսկ բարձրակրունկ կոշիկների փոխարեն՝ սպորտային թրեյնիներով: Նորաձևության բարձր տներից Chanel-ը միակը չէր: Միլանում կայացած նորաձևության շաբաթի ընթացքում սպորտային կոշիկներով բեմահարթակ դուրս եկան նաև Dior-ի մոդելները:

Chanel բարձր նորաձևության ցուցադրություն. գարուն-ամառ 2014

Մի քանի տարի առաջ սպորտային կոշիկներ հագնում էին միայն սպորտային հագուստի հետ, և դրանցով կարելի էր գնալ քայլելու, վազելու, մարզվելու: Այսօր՝  նորաձևության հայտնի տներում ցուցադրություններից հետո, հոլիվուդյան աստղերի, մոդելների շնորհիվ (Քենդալ Ջեներ, Ջիջի Հադիդ, Թեյլոր Սվիֆթ), այս տենդենցը մասսայական փոփոխություն է մտցնում հասարակության մեջ.  սպորտային կոշիկներով կարելի է գնալ նույնիսկ հարսանիքի՝  նմանվելով 2000-ականների հայտնի սերիալ «Վայրի հրեշտակ»-ի  հերոսուհուն:

Քենդալ Ջեներ

Հարց է առաջանում՝ մի՞թե  բոլորը միանգամից անհարմարավետ զգացին բարձրակրունկ կոշիկների վրա և որոշեցին միանգամից ոճափոխվել, թե հետևեցին համաշխարհային աստղերի օրինակին:

Տենդենցի հետ քայլելու համար միայն շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրությունը բավարար չէ, պետք է լինել նաև  համարձակ:

Երբ գեղեցկությանը փոխարինելու է գալիս հարմարավետությունը

Զգեստը կանացիությունն ու նրբագեղությունը ներկայացնող խորհրդանիշ է: Այն կարելի է հագնել առօրյա կյանքում,  գործնական հանդիպումների ժամանակ, աշխատանքի գնալիս, երեկույթների մասնակցելիս: Շրջազգեստը կամ զգեստը կնոջն ավելի վստահ, վեհ ու ազատ է դարձնում, իսկ երբ այն հագնում են սպորտային կոշիկների հետ, կանայք իրենց զգում են ավելի համարձակ ու հարմարավետ:

Ջիջի Հադիդ

Սպորտային կոշիկներն, ի տարբերություն բարձրակրունկ կոշիկների, շատ հարմարավետ են, մեծ պահանջարկ ունեն: Սպորտային կոշիկ-շրջազգեստ համադրությունը լայն տարածում ունի հատկապես արվեստագետների, լրագրողների կյանքում, քանի որ կարելի է միևնույն ժամանակ լինել և՛ խնամված ու գեղեցիկ,  և՛ զգալ ազատ. կարողանալ հազարավոր կիլոմետրեր շրջագայել:

Նման հագուկապի խնդիրը մի փոքր այլ է գործնական հանդիպումների ժամանակ: Կանգնում ես երկընտրանքի առաջ՝ գնալ գործնական հանդիպման դասական հագուստով և սպորտային կոշիկով, թե՞ … :  Ինչևէ, եթե որոշել ես անպայման այդ հանդերձանքով գնալ, պետք է ուշադրություն դարձնել գոնե հագուստի և կոշիկի  գույների ընտրությանը և բավարարվել մուգ  և միագույն սպորտային կոշիկներով:

Նորաձև  և «անճաշակ» լինելու  սահմանագծին

Սպորտային կոշիկները շրջազգեստի հետ համադրելուց առաջ պետք է լինել պահանջկոտ ՝ չբավարարվելով միայն նորաձևությանը հետևելու ցանկությամբ:

Սպորտային կոշիկների հետ շրջազգեստ և կիսաշրջազգեստ ընտրելիս կինը պետք է հետևի, որ հանդերձանքը լինի ներդաշնակ իր կազմվածքին:  Պետք է խուսափել այնպիսի համադրությունից, որը կարող է կարճացնել հասակը: Երկար զգեստների հետ սպորտային կոշիկներ ցանկալի է, որ հագնեն նիհար, ձիգ, երկարաոտ աղջիկները, իսկ կարճ հասակ ունեցողները այս համադրությամբ  կնմանվեն դեռահասների:

 

Շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրության համար կարելի է ընտրել Lifestyle ոճի կոշիկները, որոնք նախատեսված չեն մարզանքների համար: Այսօր  սպորտային կոշիկներ արտադրող մի շարք ընկերություններ ներկայացնում են իրենց Lifestyle հավաքածուները, որոնք հանգիստ կարելի է հագնել շրջազգեստի հետ, այսպիսներից է Converse-ը, Michael Kors-ը, Vans-ը, իսկ ավելի համարձակները կարող են հագնել Keds և Toms ընկերությունների կողմից արտադրված կոշիկներ: Սպորտային կոշիկներ- շրջազգեստ ավելի շատ կարելի է հագնել առօրյայում, զբոսնելիս, իսկ երեկոյան զգեստների հետ շատերին տրված չէ լինել այսպես համարձակ, բայց կան նաև այսպիսի աղջիկներ. «Մթնշաղ» սագայի հերոսուհի Քրիստեն Ստյուարտին կարելի է տեսնել երեկոյան զգեստներով՝ Keds-ից մինչև, Vans, Converse, նա իրեն չի զոհաբերում հանուն գեղեցկության, այլ գնում է դեպի հարմարավետություն` սպորտային կոշիկներով հայտնվելով հոլիվուդյան կարմիր գորգերին:

Քրիստեն Ստյուարտ

Ռիհաննա

Թեյլոր Սվիֆթ

Հայ աստեղերի մեջ առավել շատ սպորտային կոշիկ-շրջազգեստ տենդենցին են հետևում «Full House» սիթքոմի դերասանները՝ Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Մարինկա Խաչատրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը և ուրիշներ:

 

Ամալյա Մարգարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել