Լռություն, Քանյեն է խոսում...
Այո, հենց այս պահին էին սպասում MTV Video Music Awards-ի հյուրերն ու հեռուստադիտողները երեկ՝ օգոստոսի 28-ին կայացած շքեղ մրցանակաբաշխության ժամանակ։
Ինչպես գիտենք, գրեթե ամեն տարի Քանյեն հայտնվում է համաշխարհային պարբերականների առաջին էջերին իր արտառոց հայտարարությունների շնորհիվ։ Եվ եթե նախորդ տարիներին Քանյեն անսպասելի բարձրանում էր բեմ եւ արտասովոր քայլեր անում, ապա այս տարի կազմակերպիչները նրան 4 րոպե ժամանակ էին տվել, որի ընթացքում ռեփերը կարող էր անել այն ամենն ինչ ուզում էր՝ երգել, խոսել, սկանդալային հայտարարություններ անել, ինչպես ակնկալվում էր։
Այս անգամ Քանյեն որոշել է գովազդել իր նոր «Fade» երգը, «Famous» տեսահոլովակը՝ մերկ Քիմ Քարդաշյանի, Ջորջ Բուշ կրտսերի, Թեյլոր Սվիֆթի, Ռիհաննայի եւ ուրիշների մասնակցությամբ, որը հուլիսին պայթեցրեց համացանցը։
«Ես Քանյե Ուեսթն եմ եւ այստեղ եմ եկել՝ ներկայացնելու իմ նոր տեսահոլովակը, բայց մինչ այդ պատրաստվում եմ խոսել»,- 39-ամա ռեփերը այս տողերով սկսել է իր ելույթը, որի ընթացքում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի սեքս հոլովակի հերոս Ray J-ին եւ իր նախկին ընտրյալին՝ Էմբեր Ռոուզին։
"I came here to present my new video, but before I do that, Imma talk." - @kanyewest #VMAs https://t.co/ukVtlkcIsD
— MTV (@MTV) 29 августа 2016 г.
«Իմ Famous հոլովակում ներառել էի Ray J-ին։ Եղբայր, դա փառք է։ Տեսնում եմ քեզ Էմբեր։ Կինս հանճար է։ Ոչ բոլորի կանայք թույլ կտային նրանց այսպես ասել։ Մենք այստեղ ենք հասել նույն նավակով, իսկ հիմա մենք բոլորս նույն անկողնում ենք։ Լավ, հավանաբար տարբեր նավակներով, բայց...»։
Իսկ ելույթի վերջում Քանյեն նշել է.
«Եղբայրներ, այսօր մենք այստեղ եկել ենք զվարճանալու։ Ես կանգնած եմ իմ կուռք P. Diddy-ի առաջ։ Կանգնած եմ կնոջս՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթի առաջ։ Կանգնած եմ ապագայի՝ ռեփերներ 2 Chainz-ի, Chance the Rapper-ի Ջեյդեն Սմիթի (Ուիլ Սմիթի որդին) առաջ։ Եղբայրներ, մենք անժխտելի ազդեցություն ունենք, մենք հեղինակություն ենք։ Ես պատրաստվում եմ ձեզ ներկայացնել իմ նոր արվեստի գործը, որը հուսով եմ կվայելեք։ Միացրեք երաժշտությունը»,- խոսքը եզրափակել է Քանյեն՝ ցուցադրելով իր «The Life of Pablo ալբոմից» նոր «Fade» երգի կրքոտ տեսահոլովակը, որը կարելի է գտնել միայն Tidal ծառայությունում։
Աղբյուրը՝ MTV
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները