Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

MTV Video Music Awards 2016-ի հաղթողները. Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի հիասթափությունը

14:13, 29 օգոստոսի

Նյու Յորքում կայացած MTV Video Music Awards 2016-ի հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Կարմիր գորգով անցած աստղերին եւ Քանյե Ուեսթի արտասովոր ելույթը ներկայացնելուց հետո, արժի անդրադառնալ օրվա երջանիկներին։

Եթե կարմիր գորգի թագուհին Քիմ Քրադաշյանն էր, ապա մրցանակների թվով երեկոյի աստղը դարձել է Բեյոնսեն։ 34-ամյա գեղեցկուհին ներկայացված էր 11 անվանակարգերում, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել։ Մրցանակաբաշխության գլխավոր, ամենահեղինակավոր «Տարվա տեսահոլովակ» մրցանակին արժանացել է հենց նրա «Formation» երգը։

 

Հավանաբար, այս հաջողությունը փոքրիկ Բլյու Այվիի ներկայությունից էր, քանզի 4-ամյա փոքրիկն  առաջին անգամ է ուղեկցել մայրիկին։

Հենց այս կարեւոր անվանակարգում էր առաջադրված նաեւ 21 Գրեմմիի արժանացած Քանյե Ուեսթի «Famous» տեսահոլովակը։ Եվ երբ տարվա լավագույն տեսահոլովակ է հայտարարվել Բեյոնսեի վերջին հիթը, լրագրողները միանգամից ֆիքսել են Քիմ եւ Քանյե  զույգի հիասթափությունը։

Քիմն ամուսնուն աջակցելու համար ամուր գրկել է նրան։

Չնայած հիասթափությանը՝ Քանյեն շարունակել է վայելել երեկոն։

«Երգչի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Քելվին Հարսին՝ իր եւ Ռիհաննայի «This Is What You Came For» երգով։ Չնայած շոտլանդացի դիջեյը ներկա չէր շոուին, սակայն նա իր շնորհակալությունը հայտնել է տեսանյութի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով Ռիհաննային՝ «սուպերաստղ» անվանելով նրան։

Ներկայացնենք գլխավոր անվակարգերում հաղթողներին՝

«Երգչուհու լավագույն տեսահոլովակ» մրցանակը տուն է տարել Փոփ դիվա Բեյոնսեն։

«Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» - Դրեյք – «Hotline Bling»

«Լավագույն ռոք տեսահոլովակ»- Twenty one pilots – «Heathens»

«Լավագույն պարային հոլովակ» - Քելվին Հարիս եւ Disciples – «How Deep Is Your Love»

«Տարվա ամենաերկար տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն խորեոգրաֆիա», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն փոփ տեսահոլովակ» - կրկին Բեյոնսե, կրկին «Formation»։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ MTV, Getty


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել