Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Պարզ մտքի եւ ամուր հիշողության համար ամենաօգտակար մթերքները

19:09, 19 սեպտեմբերի

Խթանում ենք
Նյարդային համակարգի անխափան աշխատանքի, ուշադրության բարձր կենտրոնացման, ընդհանուր հոգեկան վիճակի բարելավման համար մեզ ահրաժեշտ են В խմբի վիտամիններ: Դրանց բարենպաստ ազդեցությունը մտածողական գործընթացների վրա այնքան մեծ է, որ ուղեղի համար անհրաժեշտ այդ սննդանյութերն ըստ արժանվույն կոչում են «ստեղծագործական վիտամիններ»: Նկատել են, որ ներշնչանքն առավել հաճախ այցելում է նրանց, ովքեր բավարար քանակությամբ В խմբի վիտամիններ են ստանում:

Ինչի մեջ են պարունակվում դրանք: Ամենից շատ լոբազգիներում, որոնք ի վիճակի են բարելավել ուղեղի գործառույթները: «Ստեղծագործական վիտամինները» շատ են վարսակում. դա եւ հակադեպրեսանտ է, եւ անքնության դեմ հրաշալի միջոց: Չարժե մոռանալ նաեւ այնպիսի օգտակար նյութերի մասին, ինչպիսիք են հունական ընկույզը, հատիկավորները, կանաչ բանջարեղենը, լյարդը, միսը, կաթնամթերքը եւ ձվի դեղնուցը:

Բարելավում ենք հիշողությունը

Որպեսզի հիշողությունն անխափան աշխատի, կանոնավոր մարզումներից բացի, անհրաժեշտ է ուղեղի կանոնավոր սնուցում ապահովել: Հիշողության բարելավման համար մեզ անհրաժեշտ է. ջուր, ամինաթթուներ, ածխաջրեր եւ օգտակար ճարպեր:
Ջուրը կյանքի աղբյուր է: Դրա պակասի դեպքում ուղեղն ասես «չորանում է»` հիշողության խափանումներ առաջացնելով: Ձեզ սովորեցրեք ամբողջ օրվա ընթացքում մաքուր ջուր խմել` փոքրիկ կումերով եւ շուտով կզգաք, որ սկսել եք ավելի լավ եւ ավելի շատ բան մտապահել:

Ամինաթթուները նյութեր են, որոնցից կազմված են սպիտակուցները: Դրանք օգնում են մտապահման գործընթացին եւ ուղեղի աշխատանքն ակտիվացնող որոշակի հորմոնների արտադրությանը: Ամենից շատ ամինաթթուներ, հատկապես` անփոխարինելի, պարունակվում են կենդանական ծագմամբ սննդում. ոչ ճարպոտ մսում, կաթնամթերքում, ձկում եւ ձվերում: Այդ պատճառով այն մարդկանց, ովքեր բուսակերական սննդակարգի են հետեւում եւ ցանկանում են հիշողության գործառույթը բարձր մակարդակում պահել, անհրաժեշտ է ամինաթթուներ ստանալ պարկուճների եւ հաբերի տեսքով:

Ածխաջրերն ուղեղի էներգետիկ սնուցում են, որը նպաստում է հիշողության բարելավմանը: Ամենաօգտակար ածխաջրային մթերքներ կարելի է համարել բնական մեղրը, հնդկացորենը, վարսակը, կարտոֆիլը, սոյան, ցորենի կարծր տեսակներից մակարոնեղենը, բանանը, դեղձը, տանձը:
Օգտակար ճարպեր. դրանց թվին կարելի է դասել կիսաչհագեցած ճարպաթթուները: Դրանք օգնում են ազդակներ փոխանցել, որոնք ուղեղի մի բջջից մյուսին ազդանշան են տանում: Որքան ավելի արագ են փոխանցվում ազդակները, այնքան ավելի լավ է ընթանում մտապահումը եւ անհրաժեշտության դեպքում այնքան ավելի լավ հնարավոր կլինի գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Օգտակար ճարպերի աղբյուր են համարվում ձկների ճարպերը եւ բուսական յուղերը:

Պարզեցնում ենք միտքը

Մեր ուղեղը «մշուշվում է» եւ ծերանում է նրանից, որ նրա բջիջներն աստիճանաբար վնասվում են ազատ ռադիկալների կողմից: Այդ ագրեսիվ թթվեցնողները բացասաբար են ազդում օրգանիզմում շատ գործընթացների վրա, այդ թվում նաեւ նվազեցնում են մտավոր կարողությունները: Ազատ ռադիկալներին կարող են հակազդել հակաօքսիդանտները, որոնցից հզորագույնները հանդիսանում են С եւ Е վիտամինները:

Ինչում են պարունակվում: Հակաօքսիդանտ վիտամիններով հարուստ են թարմ բանջարեղենը եւ մրգերը: Վիտամին Е պարունակող ամենաօգտակար մթերքներ կարելի է կոչել ավոկադոյի պտուղները, նուշը, դդմի եւ վուշի կորիզները, կանաչ հազարը, ինչպես նաեւ չռաֆինացված բուսական յուղի շատ տեսակներ, օրինակ` սոյայի, արեւածաղկի, քնջութի եւ այլն: Այդ մթերքներից կարելի է հրաշալի աղցան պատրաստել, դրա վրա ըստ հերթականության տարբեր բուսայուղեր լցնելով, եւ ուտել թեկուզ ամեն օր: Դրան կարելի է նաեւ այնպիսի մթերքներ հավելել, որոնց կազմի մեջ է մտնում С վիտամինը. սեւ հապալաս, կիվի, ցիտրուսայիններ, բրոկկոլի, բուլղարական կարմիր պղպեղ, թթու խնձոր, լոլիկ:

Մեծացնում ենք ինտելեկտը

Ուղեղի գործունեության բարելավման համար անհրաժեշտ են հետեւյալ սննդանյութերը` մագնիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր եւ յոդ: Մագնիումն օգնում է հաղթահարել սթրեսը, բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է մտավոր գործունեությունը: Ցինկը բարենպաստ ազդեցություն է գործում ուշադրությունը կենտրոնացնելու վրա: Երկաթն ուղեղին թթվածին է մատակարարում: Ֆոսֆորը ուղեղի բջիջներին էներգիա է տալիս: Յոդի դերն ուղեղի սնուցման համար ընդհանրապես դժվար է գերագնահատել: Դրա պակասի դեպքում երեխաները վատ են զարգանում եւ մտավոր, եւ ֆիզիկական առումով, հետագայում դա կարող է թուլամտության հանգեցնել:

Այդ պատճառով, եթե դուք ուզում եք բարձրացնել ձեր ինտելեկտը, ձեզ ապահովեք յոդ պարունակող մթերքներով:

Ինչում է պարունակվում: Մագնիում կարելի է ստանալ, սննդի մեջ ներառելով տարբեր ընկույզներ, սերմեր, հացահատիկային թեփ, բակլայազգիներ, բնական կակաոյի փոշի, բանան: Ցինկի աղբյուր կարող են ծառայել ոստրեները, միդիաները, մսի գործնականում բոլոր տեսակները, պանիրը, ընկույզը եւ հատիկավորները: Երկաթով հարուստ են լյարդը, ծովային կակղամորթները, բազուկը, չրերը, խնձորները, նուռը: Շատ ֆոսֆոր է պարունակվում պանրում, կաթում, ծովամթերքում, թառափային ձկների ձկնկիթում, հավի եւ տավարի մսում: Օրգանիզմի յոդի պակասը լրացնելուն կօգնեն ծովային ջրիմուռները, ծովամթերքը, որոշ մրգեր եւ բանջարեղեններ, որոնք աճեցվել են ծովերի եւ օվկիանոսների առափնյա հատվածում:


Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել