ԽՈՅԵՐ
Այսօր փորձեք որքան հնարավոր է քնքուշ վերաբերել սիրելի էակին։ Նույնիսկ եթե զգաք, որ նա այն մարդը չէ, ում կողքին կցանկայինք անցկացնել ձեր ամբողջ կյանքը, միեւնույն է, շնորհակալ եղեք, որ այժմ նա ձեր կողքին է եւ երջանկություն է պարգեւում ձեզ։
ՑԼԵՐ
Այսօր սիրելի էակը ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի։ Նրան դուր չի գա այն ամենն, ինչ դուք կանեք։ Սակայն քննադատելուց բացի, նա ոչինչ չի կարող անել՝ անգամ ավելի լավ տարբերակ չի լինի առաջարկելու։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սեպտեմբերի 24-ը կարող է նշանակալից լինել ձեզ համար։ Հենց այսօր կարող եք այնպիսի գլուխգործոց ստեղծել, որը հավերժ կհիշեցնի ձեր մասին։ Զարկ տվեք ձեր երեւակայությանը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը իրականություն կդարձնի ձեր ակնկալիքները։ Թե ինչ սխրանք կանի նա ձեզ համար, աստղերը չեն կարող հուշել, բայց խորհուրդ են տալիս պատրաստ լինել ամեն տեսակ խենթությունների։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սեպտեմբերի 24-ի մասին դժվար թե մեծ ուրախությամբ հիշեք, քանզի ոչ մի արտառոց իրադարձություն ձեզ չի սպասվում։ Օրն անցկացրեք սիրելիի հետ եւ վայելեք միմյանց ներկայությունը։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կարելի է զբաղվել ոչ կարեւոր ու էական գործերով։ Օրինակ՝ կարող եք միասին փազլ հավաքել կամ թղթախաղ խաղալ։ Սա կօգնի մոռանալ առօրյա հոգսերը եւ փոքր-ինչ լիցքաթափվել։ Իսկ հետո դուք հաճույքով կհիշեք միասին անցկացրած րոպեները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս թեթեւ եւ բաց հագուստով դուրս գալ զբոսնելու։ Որքան էլ եղանակը ջերմ թվա, տաք հագուստ ընտրեք, քանի որ դա կարող է խանդի տեսարանների պատճառ դառնալ։ Ձեր սիրելին այս օրերին շատ զգայուն է եւ նույնիսկ մանրուքները կարող են բարկացնել նրան։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ բոլորը փորձելու են աշխատեցնել, խնդրել, որ ընթրիք պատրաստեք, այգին մշակեք, ջուր հավաքեք եւ այլն։ Իսկ դուք ցանկանում եք օրն անցկացնել սիրելի էակի մասին երազելով։ Թե որն է ավելի կարեւոր, ինքներդ որոշեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե սիրելի անձնավորությունը համառորեն չի համաձայնում ձեզ հետ, պետք չէ մտածել, որ նա այնքան խելացի չէ ձեզ հասկանալու համար։ Պարզապես դուք տարբեր մարդիկ եք եւ տարբեր տեսակետներ ունեք։ Փորձեք գտնել ոսկե միջինը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Փորձեք կառավարել ձեզ, քանզի հույզերը կարող են վիճաբանության պատճառ դառնալ սիրելի էակի հետ։ Սեպտեմբերի 24-ին դա այնքան էլ հեշտ չի լինի անել, քանի որ շատ դյուրագրգիռ եք լինելու։ Աստղերը հուշում են՝ ամեն քայլից առաջ «յոթ չափել, մեկ կտրել»։
ՋՐՀՈՍՆԵՐ
Սեպտեմբերի 24-ին հիշելու եք ձեր նախկին սերը։ Հիշողությունները կխեղդեն ձեզ, սակայն պետք է թույլ չտաք, որ դրանք ազդեն ձեր ապագայի վրա։ Հետեւաբար, արեք հնարավոր ամեն ինչ, որ սիրելի էակը չհասկանա այդ մասին։
ՁԿՆԵՐ
Շփոթված եք լինելու, չեք լսելու եւ չեք հասկանալու, թե ինչ է ասում սիրելի էակը։ Ճիշտ է, նրան պատասխանելու եք, բայց դա անելու եք առանց մտածելու։ Կարեւորը չհամաձայնեք մի այնպիսի բանի, որի համար հետո զղջալու եք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ