ԽՈՅԵՐ
Սեպտեմբերի 27-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ ձեր ցանկություններն ու մտադրությունը։ Նա կփորձի տրամաբանական վարքագիծ դրսեւորել, բայց դրանից ցանկալի արդյունք չի լինի։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Ավելի պարզ եղեք այսօր։
ՑԼԵՐ
Այսպես անազնիվ է։ Այսօր սիրային հարցերում ձեր բախտն այնքան կբերի, որ կենդանակերպի մյուս նշաններին հաջողությունը չի ժպտա։ Բոլորը սկսելու են ձեզ նախանձել ու նախանձել։ Սեպտեմբերի 27-ը ձեր աստղային օրն է։ Լիովին վայելեք այն՝ չմոռանալով, որ նման օրերը տխուր վերջաբան են ունենում։ Զգույշ եւ ուշադիր եղեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր անձնական կյանքը կարգավորելու հարցում օգնության կհասնի ձեր հոբբին։ Դուք կհանդիպեք մեկին, որն ունի նույն նախասիրությունը։ Իսկ ձեր սիրելի էակը ատում է այն։ Շարունակե՞լ հարաբերությունները, թե՞ նոր սիրավեպ սկսել։ Ինքներդ որոշեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ընկալի, թե ինչ եք ցանկանում իրեն ասել եւ ինչու եք այս կամ այն կերպ վարվում։ Դա անգամ կազդի նաեւ նրա ինքնավստահության վրա, քանզի չի գուշակի, թե ինչ կարելի է անել ձեզ գոհացնելու համար։ Ուստի, նրա ոչ հստակ քայլերի մեղավորը հենց դուք եք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սեպտեմբերի 27-ին Առյուծների անձնական կյանքը վտանգի տակ է, բայց պատճառն ակնհայտ չէ։ Այսօր ձեզ մի շարք փորձություններ եւ փորձանքներ են սպասվում։ Հետեւաբար, ուշադիր ու զգույշ եղեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ միայնակ եք զգալու՝ չնայած սիրելի էակը ձեր կողքին կլինի։ Որքան էլ դժվար է, փորձեք ձեր խնդիրներով սիրելիին չծանրաբեռնել եւ ինքնուրույն հաղթահարեք դրանք։ Այլապես կգա մի օր, որ դուք իսկապես միայնակ կմնաք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս փորձարկումների ենթարկել ձեր անձնական կյանքը։ Նման փորձարկումներն ավելի կբարդացնեն սիրելիի հետ հարաբերությունները։ Ավելի պահպանողական եղեք եւ գնահատեք ձեր սերը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ակտիվ օր է ձեզ սպասվում։ Սեպտեմբերի 27-ին ինչ-որ բանի փնտրտուքի մեջ եք լիենլու։ Միգուցե երջանկությա՞ն։ Իսկ կգտնեք այն, թե ոչ, կախված է ոչ միայն ձեզնից, այլեւ սիրելի էակից։ Հենց նա պետք է օգնի ձեզ այս հարցում։ Եթե նա դառնա ձեր ուղեկիցը, ուրեմն հենց այսօր կգտնեք ձեր երջանկությունը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորներն այսօր այնքան քաջություն կունենան, որ սիրելի էակին կասեն այն, ինչի մասին վաղուց էին ցանկանում պատմել։ Սակայն ի զարմանս նրանց՝ սիրեցյալները բավականին ադեկվատ են արձագանքելու, ինչը անակնկալ կլինի նրանց համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի ամաչեք եւ օգնության կանչեք սիրելի էակին։ Ամոթալի ոչինչ չկա։ Դրանով դուք չեք ցուցադրում ձեր թուլությունը կամ անօգնական վիճակը։ Պարզապես այդ իրավիճակում ձեզ համար շատ դժվար կլինի միայնակ հաղթահարել խնդիրը։ Չէ որ դուք մտերիմ եք եւ պետք է նաեւ սատարեք միմյանց։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր բացատրություններ մի պահանջեք։ Փորձեք հասկանալ նրան։ Եթե հաջողվի ձեզ, ուրեմն կխուսափեք նաեւ ավելորդ տարաձայնություններից։
ՁԿՆԵՐ
Սեպտեմբերի 27-ին աստղերը խորհուրդ չեն տալիս սիրելի էակի անընդհատ կրկնել, թե որքան թանկ է նա ձեզ համար եւ որքան եք նրան սիրում։ Թող ձեր հայացքը, մեղմ ժպիտն ու հպումները պատմեն այդ մասին։ Դրանք ավելի կրքոտ են, քան ձեր ջերմ խոսքերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»