Ինքնաբավ եւ ինքնավստահ կին լինելը նշանակում է միայնակ կարողանալ հասնել դրված նպատակներին: Իմաստն ավելի խորն է թաքնված, այն ամփոփված է հետեւյալում.
1) ինչպես նյութական, այնպես էլ հուզական անկախության ձեռքբերումը,
2) ինքնուրույն ցանկացած խնդիր լուծելու եւ դրված նպատակներին հասնելու կարողությունը,
3) թերությունները արժանիքի վերածելու կարողությունը, որը հետագայում միայն օգուտ կբերի,
4) մարդկանց հանդեպ նախանձը եւ ատելությունը կնահանջեն, որովհետեը նրանք կհմայվեն ինքնաբավ կնոջ` ինքնավստահ դեպի իր նպատակներն առաջանալու կարողությամբ: Դա թույլ կտա շատ ուժեր եւ էներգիա պահպանել:
Ինչ փուլեր է պետք անցնել ինքնաբավության ճանապարհին
Ինքնաբավ կին դառնալու հարցը լուծելու համար անհրաժեշտ է հստակորեն հասկանալ, թե ինչ է պետք անել նպատակին հասնելու համար: Պահանջները բավականին պարզ են եւ ցանկության առկայության դեպքում արդյունքն ակնհայտ կլինի:
1. Նախ եւ առաջ անհրաժեշտ է սիրել իրեն: Դրա համար անհրաժեշտ է սեփական արտաքին եւ ներքին աշխարհը մշտապես բարձր մակարդակում պահել:
2. Պետք չէ իրեն ուրիշներից վատը համարել: Եթե ինչ-որ մեկը կարողանում է ինչ-որ բան ավելի լավ անել, դա չի նշանակում, թե մարդն ավելի մեծ ներուժ ունի: Գուցե նա ընդամենը կենսական ավելի մեծ փորձ ունի, որը մարդ ձեռք է բերում որոշակի տարիքում: Այնպես որ, ամեն ինչ դեռեւս առջեւում է: Բայց չափազանց մեծ հպարտություն ունենալ էլ խորհուրդ չի տրվում, չէ որ դա հաճախ գլխավոր խոչընդոտն է դառնում ցանկացածին հասնելու ճանապարհին:
3. Կյանքը պետք է սկսի հաճույք բերել: Տհաճ մարդկանց հետ շփմանը պետք է վերջ դնել: Իսկ եթե ֆիրմայում պաշտոն զբաղեցնելը սկսել է հոգնեցնել, պետք է ավելի հետաքրքիր աշխատանք փնտրել, որը ոչ միայն եկամուտ, այլեւ հաճույք կբերի:
4. Անցած բացասական պահերի վրայով անհրաժեշտ է անցնել եւ ներկայով ապրել` իրեն չհանդիմանելով թույլ տրված սխալների համար:
Մշտապես զարգանալով եւ կատարելագործվելով` ժամանակի հետ հաջողվում է ուզածին հասնել առանց կողմնակի օգնությամբ: Իսկ դա ինքնավստահ եւ ինքնաբավ կնոջ գլխավոր նշանն է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ