Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչ պետք է սովորի տնտեսուհին մինչեւ 30 տարեկանը

20:10, 28 սեպտեմբերի

Համեղ պատրաստել կարողանալ 

Իսկական տնտեսուհին շեֆ-խոհարար է իր խոհանոցում, նա կարող է ոչնչից ոչ միայն սկանդալ եւ սանրվածք սարքել, այլեւ հրաշալի, համեղ, իսկ գլխավորը` օգտակար աղցան: Նա միշտ մի քանի բաղադրիչից կազմված ուտեստ կունենա, որը գոհացնի յուրաքանչյուր համադամասերի: Նման տնտեսուհու ճաշացանկը կազմում են միայն օգտակար եւ որակյալ մթերքները:

Հարմարավետություն ստեղծել եւ մաքուր պահել տունը

Չնայած ծանրաբեռնվածությանը` իսկական տնտեսուհու տանը միշտ իդեալական կարգուկանոն է լինում: Բնակարանում հարմարավետությունն առանձին կետ է: Ներքին հարդարման բոլոր տարրերը ներդաշնակորեն համադրվում են իրար հետ: Նման տարիքում կինը պետք է կարողանա գլուխ հանել կենցաղային քիմիայից եւ «տատիկի բաղադրատոմսեր» իմանա տանը մաքրություն պահպանելու համար: Նրա համար խնդիր չէ կարգի բերել նաեւ հին, գունատ շղարշը եւ նստվածքով պատված թավան եւ կաթսան:

Կարել, լվանալ, արդուկել

Այո, այո, այո: Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսուհի պետք է տեղյակ լինի կարի հիմունքներին եւ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա կարելու պոկված կոճակը կամ կարկատելու անցքը: Իսկ լվացքը եւ արդուկը անբաժան բաղադրիչներ են, որոնք օգնում են իրերն իդեալական վիճակում պահել:

Լավ տեսք ունենալ

Որքան էլ ծանրաբեռնված լինի կինը, մաշկը, մատնահարդարումը եւ սանրվածքն առանց բացառության պետք է կարգին լինեն: Իսկական տնտեսուհու ոչ միայն տունն է խնամված, այլեւ նա ինքը, չէ որ տնտեսուհու դեմքն ընտանիքի դեմքն է:

Բաշխել բյուջեն

Բյուջեի ճիշտ պլանավորումը ամենակարեւոր հմտություններից մեկն է: Բնակվարձը, մթերքների գնումը, ամենամսյա վճարումները… եւ այն կոշիկները, որոնք վաղուց նայում են խանութի ցուցափեղկից: Փողը պետք է ամեն ինչին հերիքի: Շատ բարդ է ճիշտ որոշել բյուջեի առաջնահերթությունները, եւ յուրաքանչյուր տնտեսուհի իր գաղտնիքներն ունի, որոնք թույլ են տալիս որակով անել դա: Ինչ-որ մեկը ծախսերի գիրք է պահում, ինչ-որ մեկն էլ ցուցակներ է գրում եւ ապագա գնումները պլանավորում է ըստ անհրաժեշտության աստիճանի:

Ժամանակի պլանավորում

Միայն ժամանակի գրագետ պլանավորումն է թույլ տալիս հասցնել բոլոր գործերը: Սկսնակ տնտեսուհիները դժվարության են բախվում, երբ այնքան բան է պետք անել, իսկ ժամանակ չկա: Հաճախ նրանց համար դա հսկայական խնդիր է դառնում: Եվ այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն ճիշտ պլանավորման եւ ինքնակազմակերպման միջոցով:

Հյուրեր ընդունել

Հյուրընկալությունն իսկական գիտություն է: Լավ տնտեսուհու հյուրերը միշտ գոհ են մնում: Չէ որ նա գիտե, թե ինչ է պետք դրա համար: Լավ տնտեսուհին վատ հյուրեր չի ունենում: Ահա թե ինչ որակների պետք է տիրապետի իսկական տնտեսուհին: Որպես կանոն, երեսուն տարեկանում փորձարկումների եւ սխալների ուղիով կինը ճանաչում է տնտեսություն վարելու բարդ գիտությունը: Իսկ ինչ անել, եթե կինը չունի վերոհիշյալ հմտությունները: Սովորել եւ եւս մեկ անգամ սովորել: Ինտերնետում հսկայական քանակությամբ տեղեկություններ կան` վեբինարներ, թրեյնինգներ եւ ուղղակի խորհուրդներ, որոնք կօգնեն սովորել: Իզուր չեն ասում, որ լավ տնտեսուհի չեն ծնվում, այլ դառնում են:



Աղբյուրը` Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել