«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

EXCLUSIVE հարցազրույց. BAMA Awards-ի կազմակերպիչը «տեղն է դրել» հայկական երգի շուրջ սկանդալ ստեղծած ադրբեջանցի երգչուհուն

12:08, 10 սեպտեմբերի

Գերմանիայում օրերս կայացած Daf BAMA Music Awards-ի մանրամասներին NEWS.am STYLEարդեն անդրադարձել է: Խոսել ենք այն մասին, որ The Best Armenian Male Act մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչը բարկացրել էր մրցանակաբաշխությանը ներկա ադբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի, որն էլ իր հերթին մցանակը ստանալիս որոշել է հետ չմնալ եւ նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

Թեմայի շուրջ զրուցել էինք Անդրեի հետ, որը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի երգչուհու բարկությունն ավելի խորը պատճառներ ունի.

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր երգիչը:

Անդրեի այս հարցազրույցից հետո «Սարի աղջկա» թեմայով սկանդալը շարունակվեց Vesti.az կայքում, որին տված հարցազրույցում Կազիմովան նշել էր.

«Ամբողջ աշխարհն ընդունում է, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է: Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա: Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ: Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները»:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, թե Անդրեն (որին սխալմամբ Սիրուշո էին անվանում) պատրաստվում էր երգել «Սարի աղջիկ» երգը, սակայն իրենք դիմել են կազմակերպիչներին` պնդելով, որ վերջիններս փոխեն հայ երգչի երգը, ինչի արդյունքում էլ, իբր, Անդրեի երգը փոխվել է: Սակայն մեր ունեցած տեղեկություններով` Անդրեն հենց սկզբից էլ որոշել է մրցույթին ներկայանալ «Հում-հեյ» երգով, որի համար երգիչը, նույնիսկ, հատուկ շոու էր պատրաստել:

Ինչեւէ, ադրբեջանական մամուլում տիրող ապատեղեկատվությունը զսպելու համար NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Daf BAMA Music Awards-ի կազմակերպիչ Ռոյա Նադիի հետ.

«Նախ նշեմ, որ իսկապես հրաշալի շոու ծրագիր ենք ունեցել, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մոտ 30 երգիչներ: Այս փաստը մրցանակաբաշխությանը հատուկ կարեւորություն է փոխանցում: Ինչ վերաբերում է հայ երգիչների` Անդրեի եւ Սիրուշոյի երգերին, կարող եմ հաստատել, որ մենք երգերը նախապես ընտրել ենք մրցանակաբաշխությունից երեք շաբաթ առաջ: Երգերի ընտրության վերջնաժամկետը հենց այդ ժամանակ է եղել եւ մենք ոչ մի փոփոխություն այնտեղ չենք մտցրել: Մենք ներկայացնում ենք միջազգային մրցանակաբաշխություն եւ հարգում ենք բոլոր երկրների մշակույթն ու կրոնը եւ համոզված ենք, որ համերգին մասնակցած յուրաքանչյուր արտիստ հարգում է այս փաստը»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել