Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ապահարզանը մեզ կայցելի նաեւ երազում։
Այսպես՝ երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել Բրեդ Փիթի դեմ, որին մեղադրում են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Ավելի ուշ, սակայն, ոստիկանությունից այս լուրերը հերքեցին։
«Ոստիկանությունը չի զբաղվում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով Բրեդ Փիթի քննությամբ։ Քննիչները հետաքննություն չեն վարում հոլիվուդյան դերասանի դեմ։ Մենք նրա դեմ ոչ մի դիմում եւ ապացույց չունենք»,– ասել են Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչները։
Սակայն դերասանի զայրույթի նոպաների մասին գնալով ավելի շատ նորություններ են հայտնվում։ Վերջին միջադեպը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, երբ ընտանիքը մասնավոր օդանավով ուղեւորվում էր Լոս Անջելես։ Բրեդը տրամադրություն չուներ եւ բարկացել էր երեխաների վրա։ Երբ օդանավը վայրէջք էր կատարել օդանավակայանում, ականատեսների վկայությամբ, դերասանը բղավում էր իր երեխաների վրա եւ անգամ ուժ է կիրառել։
Իսկ մամուլում անմիջապես հայտնվեցին լուսանկարները, որոնք արվել էին անցյալ տարի Վինզորի Լեգոլենդում։ Լուսանկարներում երեւում է, թե ինչպես են Փիթն ու Ջոլին բուռն վիճում Անգլիայում այգում զբոսնելիս։
Զույգը երեխաների հետ էր, եւ Փիթն ինչ–որ պահի քաշել էր Էնջիի ձեռքը։ Տեսարանին ականատես դարձած աղբյուրը The Sun Online–ին հայտնել էր, որ զույգն այնքան էլ երջանիկ տեսք չուներ։
«Մենք չենք լսել, թե ինչի մասին էին նրանք վիճում, սակայն մի քանի լուսանկար արեցինք, իսկ հետո հասկացանք, որ աստեղերն ակնհայտ անտրամադիր են»,– ասել են ականատեսները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ