Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նա իմ երազանքների տղամարդն է. հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի նշանադրությունն ու անկեղծ գրառումը

15:25, 26 սեպտեմբերի

Ռուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը երկրորդ անգամ նշանադրվել է: Այս մասին հայուհին հայտնել է Instagram-ի միջոցով: Բացի սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար հրապարակելուց՝ Գոհարը նաեւ անկեղծ գրառում է կատարել՝ խոսելով իր առաջին նշանադրության ձախողման, իր մասին արված չար մեկնաբանությունների եւ ամեն ինչ նորից սկսելու մեծ ցանկության մասին.

«Շնորհակալ եմ բոլորին՝ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար: Նաեւ հատուկ «շնորհակալություն» նրանց, ովքեր գրում են. «Սպասում ենք երրորդ նշանադրությանդ» (քաջ գիտակցելով, որ առաջին անգամ ճակատագիրը չար կատակ խաղաց ինձ հետ եւ փառք Աստծո՝ այդ միությունը չավարտվեց հարսանիքով: Իսկ սա իմ երկրորդ նշանադրությունն է):

Ես հայտնի մարդ եմ ու իմ անձնականը ոչ միշտ է մնում անձնական, բայց ես նաեւ մարդ եմ, որն ունի զգացմունքներ: Այն, ինչ պատահեց ինձ հետ, կարող էր լինել նաեւ ձեր քույրերի եւ մտերիմների, ի վերջո, հենց ձեզ հետ: Երբեք չեք կարող հասկանալ, թե ինչերի միջով է անցնում յուրաքանչյուր մարդ: Խնդրում եմ՝ մի եղեք այդքան անսիրտ: Արդեն երկու օր է՝ կարդում եմ մեկնաբանություններն ու լացում: Սովորեք ապրել եւ ուրախանալ յուրաքանչյուր պահով: Եթե առաջին անգամ ոչինչ չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ երբեք ոչինչ լավ չի լինի: Մենք ինքներս ենք նման կարծրատիպեր ստեղծում ու տարիներով տառապում: Բայց ես շատ եմ ուզում երջանիկ լինել՝ հենց այսօր ու հենց հիմա, քանի որ երկրորդ կյանք ես չեմ ունենալու: Սա իմ գիտակցված ընտրությունն է: Նա իմ երազանքների տղամարդն է, որին ես ամբողջ սրտով ընդունում եմ, եւ տա Աստված, որ բախտս այս անգամ, իսկապես, բերի»,-գրել է Գոհարը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել