Աշխարհում բոլոր մարդիկ էլ երազում են հանգստի մասին, սակայն քչերն են որպես հանգստավայր ընտրում Հայաստանը: Եվ շատ իզուր, քանի որ մեր փոքրիկ, բայց պատմությամբ հարուստ երկիրը մեծ սիրով պատրաստ է իր պատմական, հոգեւոր եւ հյուրընկալ դռները բացել աշխարհի առջեւ:
Weather.com կայքը որոշել է ներկայացնել Հայաստանի գեղեցկությունն ու զբոսաշրջիկներին կոչ անել այցելել մեր մոգական երկիրը:
Ձեզ ենք ներկայացնում այն վայրերը, որոնք խորհուրդ է տրվում անպայման այցելել:
Ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Գեղարդի Վանքը, պարզապես, տեսնել է պետք: Իսկ պատճառը ոչ միայն այն է, որ այստեղ եղել են նաեւ Քարդաշյանները, այլեւ այն, որ սա մի մոգական վայր է, որը կառուցվել է 14-րդ դարում` Գրիգոր Լուսավորչի կողմից: Վանքը նախկինում կոչվում էր Այրիվանք` քարանձավի վանք: Դեպի վանք տանող ճանապարհին հաճախ կարելի է նկատել ազգային երաժշտություն նվագող երաժիշտների: Չնայած ոչ բոլորն են որպես իրենց ճամփորդության վայր ընտրում Գեղարդը` այն ունի հրաշալի հոգեւոր պատմություն եւ մոգական շունչ: Վանքը UNESCO-ի կողմից ճանաչվել է աշխարհի ժառանգություն:
Գորիսի ժայռերը եւս Հայաստանի կողմից աշխարհին նվիրած հրաշալիքներից են: Դրանք հայկական բնության չքնաղ դրսեւորումներից են: Հայաստանում լինելու դեպքում անպայման ժամանակ հատկացրեք այդ ժայռերը տեսնելու եւ այնտեղ զբոսնելու համար: Դուք հաստատ չեք փոշմանի:
Տավուշի մարզում գտնվող Դիլիջանի զբոսայգին իր չքնաղ տեսքով կհիացնի բոլոր զբոսաշրջիկներին: Այն հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով, անտառներով եւ բուժիչ հատկություն ունեցող հանքային ջրով:
Հաղպատի վանքը, որը հայտնի է նաեւ Հաղպատավանք անվամբ՝ նայում է դեպի Դեբետ գետ: Այն կառուցվել է մոտավորապես 976 թ-ին՝ Խոսրովանույշ թագուհու կողմից: Վանքին խորհրդավոր տեսք են հաղորդում դրա գլխավերեւում հաճախ կուտակվող ամպերը:
Բոլորին է հայտնի Նոյի եւ ջրհեղեցի մասին պատմությունը: Համաձայն լեգենդի՝ Նոյան տապանը հենց Արարատ լեռան վրա է հանգրվանել ջրհեղեղի ժամանակ: Լեռը հայերի ազգային խորհրդանիշն է:
Երեւանի տարբեր մասերից կարելի է տեսնել Բիբլիական Արարատը, սակայն այն ավելի պարզ է երեւում Կասկադի բարձունքից: Իսկ եթե ցանկանում եք զգալ լեռան ողջ մոգությունը, ապա ճանապարհվեք Խոր Վիրապ եւ այնտեղ ձեր առջեւ կբացվի կախարդական տեսարան:
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում՝ Թուրքիայի սահմանից հինգ մղոն հեռավորության վրա:
Այն Հայոց կաթողիկոսի նստավայրն էր: Վանքը մինչ օրս հետաքրքրում է զբոսաշրջիկներին՝ իր հոգեւոր պատմության եւ Արարատին նայող գեղեցիկ տեսարանի շնորհիվ:
Հայաստանի բարիքները եւս մեկ պատճառ են այս երկիրն այցելելու համար: Հայկական մրգերը, կոնյակը եւ դուդուկը հայտնի են ամբողջ աշխարհին: Այստեղ շրջելիս հաճախ կարող եք հանդիպել դուդուկ նվագող մարդկանց:
Շատ զբոսաշրջիկներ անպայման կանգ են առնում Տաթեւ այցելելու համար: Շատերը Տաթեւի վանք գնում են ճոպանուղիով:
Ի դեպ, 2010 թ-ին բացված այս ճոպանուղին իր երկարության շնորհիվ ընդգրկվել է «Գինեսի» ռեկորդների գրքում:
Եղեգնաձորի շրջակայքում գտնվող Նորավանքը կառուցվել է 13-րդ դարում: Ասում են՝ այն Հայաստանի ամենագեղեցիկ վանքն է:
Սեւանա լիճն այնպիսի բարձրունքում է գտնվում, որ երբ նստում ես ափին, քեզ թվում է, թե լճի հետ միասին դիպչում ես երկնքին:
Այն հրաշալի հանգստավայր է, հատկապես, ամռանը, քանի որ լճի ջուրն այդ շրջանում տաք է լինում: Հայերը Սեւանն անվանում են ծով: Լիճը տարբեր կողմերից շրջապատված է գեղեցիկ բնությամբ եւ լեռներով: Դրանց հտեւելն իրոք հանգստացնող է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը