Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Էլ ի՞նչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա. Հրաչ Քեշիշյան

12:20, 28 սեպտեմբերի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական հեռուստաեթերի ամենահայտնի հաղորդավարներից մեկին՝ բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհել: Այս առիթով ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր Facebook-յան էջում գրել է.

«Ես դեմ չեմ Ավետին տրված կոչմանը, բայց կարծում եմ կան արտիստներ, ում վաստակին Հանրայինը կարող էր դեռ տարիներ առաջ անդրադառնալ։ Տասը տարի անընդմեջ Հանրային ալիքը բոլոր պետական եւ նշանակալից տոներին «Մի վախեցիր» ֆիլմն է ցուցադրում։

Այդ ֆիլմը 2006-ին ստեղծվել է անասելի ջանքերով։ Ֆիլմի սցենարիստները՝ Լեւոն Գալստյանն ու Գնել Նալբանդյանը, այս տարիներին անընդհատ աշխատել են ու ստեղծել են ֆիլներ, հաղորդումներ, ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը ստեղծել է մի գործ, որի վրա սերունդ է հասունացել, մինչ այսօր լսելի են ֆիլմից առաջացած թեւավոր խոսքերն ու ֆրազները։ Սրան ասում են բեկումնային ֆիլմ:

Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Խորեն Լեւոնյանը, կարծում եմ այս երկրի տաղանդավորներից ամենացայտունն է, որ չի դադարում աշխատել ու այս տարիներին շատ կարեւոր կերպարներ է ստեղծել։ Էս չորս անունները պիտի նշվեին ու պարգեւատրվեին։ Ի վերջո, «Երգ երգոցը» մինչ այսօր հանրային ալիքի միակ պարբերական ծրագիրն է, որ բարձր վարկանիշ ունի։ էլի իմ տված անուններից երկուսն այդտեղ են. Խորեն Լևոնյան, Լևոն Գալստյան։

Տասնվեց տարի Խորենը կրկնօրինակում է հայերեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր։ Որեւէ մեկի աշխատանքը չնսեմացնելով՝ ուզում եմ դերասանների մասին խոսել. բարդ եղանակային, տեխնիկական, էմոցիոնալ պայմաններում օրեր շարունակ նկարահանումներ, դերասանն անում է ամեն բան, որ հասնի ցանկալի արդյունքի։

Էլ ինչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա... Երևի երգի խոսքեր գրի։ Նորից կրկնեմ, Ավետին շատ եմ հարգում, ասելիքս ուղղված է կոչման ներկայացնողներին, ում համար օբյեկտիվությունը, երեւի սուբյեկտիվության թավշյա վարագույրի ետևում է։
Նայեք ֆիլմերի ցանկը, միգուցե տեսանելի լինի վաստակը»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել