Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում` «Հնարավորությունը թակում է դուռդ, բայց երբեմն այն նախընտրում է զանգահարել քեզ»:
Այսպես՝ երկու տարի առաջ հայտնի հայ դերասան Լեւոն Շարաֆյանը Կալիֆորնիայում հանգստանալիս մի անսովոր զանգ ստացավ: Դա մի ամերիկացի ռեժիսորի կողմից էր, որը դերասանին վաղուց էր փնտրում եւ շտապ ցանկանում էր հանդիպել նրա հետ:
Այդ ռեժիսորի անունը Քրիստոֆեր Չամբերս էր, որը նկարահանում էր իր առաջին ֆիլմը՝ «Արամ, Արամ»-ը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են փոքրիկ Հայաստանի շուրջ:
Տեսնելով Շարաֆյանի մասնակցությամբ մի քանի հեռուստասերիալ՝ ռեժիսորը ցանկացավ հենց նրան նկարահանել իր ֆիլմի գլխավոր հերոսի դերում: Եւ ահա, անկախ այն փաստից, որ ֆիլմը բավականին ցածր բյուջե ուներ, իսկ ռեժիսորն, առհասարակ, հայերեն չէր էլ խոսում, Շարաֆյանը համաձայնվեց նկարահանվել կինոնկարում:
Դերասանի այս որոշումը զարմացրել է, նույնիսկ, իրեն՝ ռեժիսորին.
«Պարոն Շարաֆյանը շատ սիրված դերասան է Հայաստանում, որը հայտնի է իր թատրոնի եւ էկրանային դերերով: Նա մեծ ռիսկի դիմեց նկարահանվելով մի անհայտ ռեժիսորի ֆիլմում»,-նշել է նա:
«Արամ, Արամ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ: Ֆիմում բոլորին տպավորել է հատկապես Լեւոն Շարաֆյանի եւ նրա կրտսեր խաղընկերոջ՝ 12-ամյա Ջոն Սեւակ Ռուհինյանի խաղը:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Մոնտրեալի, Երեւանի, Սիդնեյի եւ այլ քաղաքների կինոփառատոնների ընթացքում: Հոկտեմբերի 1-ին այն կցուցադրվի նաեւ Գլենդելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ «Արամ, Արամ»-ը ներկայացված է միանգամից 6 նոմինացիաներում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դերասան» (որին ներկայացված է Լեւոն Շարաֆյանը) անվանակարգերը:
Խոսելով Գլենդելի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում նոմինացված լինելու մասին՝ Շարաֆյանը նշել է.
«Ցանկանում եմ Գլենդելում բնակվող իմ բոլոր երկրպագուներին հրավիրել՝ ֆիլմը դիտելու: Ուզում եմ, որ հանդիսատեսն ինքը տա իր գնահատականը: Ինձ համար դա ամենից կարեւորն է»:
Աղբյուրը՝ Asbarez.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)