Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Իրականացրու երազանքդ». Երեւանում 14-րդ անգամ կկայանա «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

15:17, 1 հոկտեմբերի

«Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ»՝ սա է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսը։ Փառաստոնն այս տարի կանցկացվի արդեն 14-րդ անգամ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ից. այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Փառատոնի մանրամասների մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին կազմակերպիչնեչը.

«Հոկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում երեւանյան 12 բեմահարթակներում կցուցադրվեն ավելի քան 50 ներկայացումներ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիտվայից, Չեխիայից, Ռուսաստանից, Հունաստանից եւ այլն։ Կլինեն նաեւ վարպետության դասեր, որոնց շրջանակներում իրենց փորձով կկիսվեն թե հայ, թե արտերկրից ժամանած փորձագետները»,-նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝  թատերասեր հասարակությունը մինչ օրս վառ է հիշում նախորդ տարվա բեմադրությունները.

«Արդեն ավանդական է դարձել, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իր աջակցությունն է ցուցաբերում «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի իրականացման գործում։  Փառատոնն, իսակապես, առաջատար է ոչ միայն մեզ մոտ, այլեւ տարածաշրջանում։ Համոզված եմ՝ թատերասերներն այս տարի եւս իրենց համար շատ կարեւոր գործեր կբացահայտեն փառատոնի շրջանակներում»։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի բացելու է «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումը.

«Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, բայց մեր թատրոնն առաջին անգամ է այստեղ բեմադրությամբ ներկայանալու։ «Յոթ լուսինը» «Իլխոմ» թատրոնի եւ Սաունդրամա ստուդիայի համատեղ նախագիծն է։ Այն հիմնված է Ալիշեր Նավոյի համանուն գործի վրա։ Մենք շատ ուրախ ենք, որ այն ներկայացնելու ենք հայ թատերասերների դատին»,-նշեց «Իլխոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Գաֆուրովը։

Նշենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թ-ին։ 2006 թ-ից այն նախկին ԽՍՀՄ տարածքի գլխավոր թատերական փառատոնն է։

Այս տարի հիմնական ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով եւ անցագրերով։

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել