Զարգացրեք ուղեղը։ Վիճակագրության համաձայն՝ մտավոր աշխատանք կատարող մարդկանց մոտ մահացության մակարդակը 4 անգամ պակաս է։ Գրքեր կարդացեք, բանաստեղծություններ սովորեք, խաչբառներ լուծեք։ Ուղեղը զարգացնելուն օգնում է անգամ այնպիսի սովորական վարժությունը, ինչպիսին աշխատանքային ձեռքը փոխելն է։ Եթե սվորաբար համակարգչի մկնիկը աջ ձեռքում է լինում, ապա տեղափոխեք այն ձախ ձեռքի մոտ։ Այդպիսով դուք ձեւավորում եք նոր հմտություն։ Հմտություններ ձեւավորելը տեղի է ունենում ուղեղում նեյրոնների միջեւ կապեր ձեւավորելու, գորշ զանգվածի զարգացման շնորհիվ։ Այդպիսով՝ ուղեղի զարգացումը տեղի է ունենում ոչ միայն մտավոր գործունեության ժամանակ։
Կյանքը երկարացնելուն կօգնեն լոլիկը։ Օրվա սննդակարգում ներառեք դրանք, չէ՞ որ մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ դրանք 30 տոկոսով կնվազեցնեն սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Հարվարդի բժշկական քոլեջի աշխատակիցները հայտարարել են, որ հարազատների շրջապատում շատ ժամանակ անցկացնող մարդկանց ճնշումը նորմալ վիճակում է լինում: Տնակյացներն ավելի հեշտ են ձերբազատվում վնասակար սովորություններից, քան նրանք, ովքեր նախընտրում են ազատ ժամանակն ընտանիքի հետ չանցկացնել:
Բոլորիս հայտնի է ամուսնության հանդեպ տղամարդկանց վախը: Պարզվել է, որ նրանք զուր են վախենում, քանի որ իտալացի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ ամուսնացած տղամարդիկ երեք անգամ ավելի երկար են ապրում, քան ամուրիները:
Ձեզ շրջապատեք լռությամբ եւ հեռացրեք այն բոլոր իրերը, որոնք կտրուկ ձայներ են արձակում՝ բարձր հնչող զարթուցիչ, զանգի կտրուկ մեղեդի, սուլող թեյնիկ: Այդ ամենը կարող է սրտի տագնապ առաջացնել, հատկապես բարձր ճնշմամբ տառապողների շրջանում:
Ապացուցվել է, որ հացի կողքը սիրող մարդիկ ավելի քիչ են ենթակա քաղցկեղով հիվանդանալու վտանգին: Հացի կողքի հատվածի մեջ 8 անգամ ավելի շատ պրոնիլիզին կա, որը հակաքաղցկեղային նյութ է, քան ամբողջ բոքոնի մեջ:
Ներողամտորեն վերաբերվեք շրջապատի մարդկանց կարծիքին, եւ դա ձեզ կօգնի երկարացնել կյանքի տեւողությունը: Այսպիսի տեսակետ են հայտնել գերմանացի գիտնականները: Բայց ինչպե՞ս հաղթահարել հուզմունքը, երբ ձեր թիկունքում բամբասել են:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը