Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

4 պահանջներ, որոնք տղամարդուն ստիպում են սիրահարվել

21:08, 21 հոկտեմբերի

Պահանջ առաջին. պաշտպանել

Բնությունը տղամարդուն այդպիսին է ստեղծել։ Նա պետք է պաշտպանի թույլ սեռին՝ ի հեճուկս կանանց անկախության նորաձեւ միտումների։ Դա չի նշանակում, որ պետք է անօգնական հիմարիկ ձեւանաք, բայց թու՛յլ տվեք նրան տեսնել, որ Դուք էլ թույլ կողմեր ունեք. դա «կմիացնի» նրա հոգատարության բնազդը։ Ուղղակի նրան հնարավորությու՛ն տվեք պատասխանատվություն ստանձնել ձեր փոխարեն եւ շնորհակալությո՛ւն հայտնեք, երբ նա կանի դա։ Թող նա իրեն սուպերմեն զգա, եւ թող այդ հաճելի զգացողությունը նրա գիտակցության մեջ ասոցացվի հենց Ձեզ հետ։

Պահանջ երկրորդ. ազատություն

Անգամ հուզական առումով առողջ տղամարդիկ ուզում են վստահ լինել, որ իրենց անհատականությունը անձեռնմխելի կմնա երջանիկ զույգ կազմելուց հետո։ Հասկացնե՛լ տուր, որ չես պատրաստվում փոխել նրան, եւ նա կզգա, որ իր «եսը» վտանգի տակ չէ, եւ որ ինքը նախկինի պես բավականաչափ անձնական տարածք ունի։ Քո տղամարդը չպետք է քեզ ընկալի որպես ոտքի կոճին կպած չուգունե միջուկ։

Թող նա շնչի։

Տղամարդիկ տանել չեն կարողանում իրենց սոցիալապես անազատ զգալ։ Այնպես որ հիշի՛ր այն մասին, որ դու պետք է սեփական պլաններն ունենաս, որոնց նա պարտավոր չէ մասնակցել։ Նա ոչ միայն ազատ շունչ կքաշի՝ հասկանալով, որ դու իր վզից չես կախվում օրական 24 ժամ, շաբաթը 7 օր, այլ նաեւ կհետաքրքրվի, թե ինչով ես դու զբաղվում։

Պատմի՛ր նրան քո վախերը։

Տղաները հաճախ չեն շտապում լուրջ հարաբերություններ կառուցել, քանի որ կանանց մեծամասամբ ընկալում են որպես ամուսնական մատանիների ագահ որսորդների։ Այնպես որ եթե դու նույնպես նյարդայնանում ես այն պատճառով, թե որքանով ես արդյոք պատրաստ ընտանիք կազմելու, կիսի՛ր քո տագնապներն ու կասկածները նրա հետ։ Թող նա իմանա, որ դու գիշատիչ չես, որը նրա համար թակարդ է լարել, եւ որ դուք միասին նույն նավակում եք։

Հարգի՛ր նրա անձնական տարածքը։

Սեփական ֆիզիկական տարածքը հզորագույն խթան է անկախ մարդու համար։ Հարգա՛նք ցուցաբերիր նրա նկատմամբ, օրինակ, առանց հարցնելու մի՛ մտիր նրա դարակները եւ մի՛ լսիր ինքնաձայնագրիչի հաղորդագրությունները։

Պահանջ երրորդ. տաքանալ քո շողերի տակ

Անգամ արտաքինից պինդ թվացող մարդն իրականում կարող է շատ անվստահ լինել։ Տղամարդիկ պետք է իմանան, որ իրենց հարգում են եւ գնահատում։ Իհարկե, նա ուզում է քո կողքին լինել, եթե քո կողքին իրեն ավելի նշանակալի է զգում։

Պահանջ չորրորդ. հարմարավետություն

«Սիրահարվածությունը կապվածության ուժեղացման գործընթաց է, որը տեղի է ունենում, երբ օքսիտոցինը հեղեղում է մեր ուղեղը»,– սիրո բանաձեւում իրենց լրացումներն են կատարում գիտնականները։

Գործնականում դա նշանակում է, որ դու կարող ես հավակնել սիրո հորմոնների արտադրությանը։ Ուղղակի ստիպի՛ր նրան զգալ, որ դուք երկուսդ «հարմար եք իրար»։ Երբ նա իրեն քեզ հետ հարմարավետ է զգում այնքան, որ դադարում է մտածել ձեր հարաբերությունների մասին եւ ուղղակի վայելում է դրանք, նա ինքն էլ չի նկատում, թե ինչպես է սիրահարվում ձեզ։

Թող նա տեսնի, թե ինչպես ես դու գեղեցկանում

Նրան թու՛յլ տուր ուսումնասիրել, թե ինչպես ես դու սանրվում, դա այնպիսի ինտիմ ժեստ է, որ ամեն մեկի համար չէ նախատեսված։ Կամ ինչպես ես ներկում շուրթերը։ Իհարկե, խոսքը շուրթերի վերին հատվածի ավելորդ մարզերը հեռացնելուն չի վերաբերում։

Աղբյուրը՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել