«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ինչպես ճանաչել վհուկին ժամանակակից աշխարհում

20:12, 21 հոկտեմբերի

Արտաքին տեսքը վհուկի էության ամենավառ ցուցիչն է: Շատ մարդիկ, որոնք օժտված են էքստրասենսի հատկանիշներով, ունեն անփույթ կամ աչքի զարնող արտաքին: Մազերի գույնն ու երկարությունը ամենավառ նշաններն են: Վհուկները հաճախ կրակոտ-կարմիր կամ կապտավուն-սեւ մազերով են, որոնք իբրեւ թե լցված են ուժով: Եթե կինը մարդկանց ներկայությամբ խնամքով հյուսում է մազերը, կամ ընդհակառակը, միշտ արձակում է, խստորեն հետեւում է, որ կողմնակի մարդիկ ձեռքերով չդիպչեն իր մազերին եւ բծախնդրորեն ոչնչացնում է սանրի վրայից հանած մազերը, կարող եք ուշադիր զննել, չի բացառվում, որ այդ կինը հասու է բնության գաղտնիքներին եւ ծանոթ է էներգետիկ փոխանակում հասկացությանը:

Արտաքին արատները երկրորդ չափազանց կարեւոր ցուցիչն է: Շիլ, կաղ լինելը կամ արտահայտված խալը համարվում են նշաններ, որոնք ցույց են տալիս կրողի գերբնական ուժը: Սակայն դեմքի եւ մարմնի բացարձակ, ակնհայտ, կատարյալ գեղեցկությունը նույնպես այդ կնոջ կարողությունների առկայութան նշան է:

Աչքերի հազվադեպ գույնը, ահա վհուկների մեկ այլ նշան, որոնց աչքերը հաճախ լինում են կանաչ, սեւ կամ կապույտ: Նաեւ այն կանայք, որոնք ունեն գերզգայունության եւ գուշակության հակվածություն, հաճախ ունակ են մեկ հայացքով մարդկանց սաստելու կամ առինքնելու:

Եթե ձեր ոչ մտերիմ միջավայրից մի կին ձեր մեջ առաջացնում է իռացիոնալ վախ, կամ ընդհակառակը, դուք չեք կարողանում դիմակայել նրա անձայն միջամտությանը եւ պատմում եք ձեր բոլոր գաղտնիքները, իսկ նա լուռ նստած է եւ ձեզնից աչքը չի կտրում, ապա գրեթե անկասկած ձեր դիմաց վհուկ է:

Գուշակության կարողություններով օժտված կնոջ զգեստապահարանում հաճախ գերակշռում են մուգ եւ բնական գույները, բնական գործվածքներն ու ազատ ձեւվածքը: Բայց եթե օրինաչափորեն, ինչ-որ որոշակի օրեր ձեր՝ նրբագեղ, զուսպ եւ համեստ հագուստ կրող գործընկերը կամ ծանոթը հանկարծ հագնի վառ, աչք ծակող զգեստ եւ խելքահան անի ամբողջ աշխատակազմի արական սեռին, ապա հավանաբար դա պատահական չէ. վհուկները շրջապատի ուշադրության հաշվին կարող են ավելացնել եւ սնել իրենց էներգիան:

Անսովոր աղջիկների արդ ու զարդը հաճախ կարող են անհասկանալի լինել շատերի համար. օրինակ, վհուկները հազվադեպ են կրում ոսկու եւ արծանթի համադրությամբ զարդեր, կարող են պարանոցին կրել խորհրդավոր սիմվոլներ եւ ոչ մեկին թույլ չտալ ձեռքով հպվելու իրենց զարդերին, առավել եւս փորձելու դրանք:

Ի՞նչ է հուշում վհուկի մասին նրա վարքը

Վհուկի վարքը կյանքի գրեթե բոլոր դրվագներում տարբերվում է սովորական կանանց վարքից: Գոյություն ունեն մարդու անսովորության եւ նրա մեջ որոշակի ունակությունների առկայության մի քանի ակնհայտ նշաններ: Ապագան գուշակելու ունակությունը թերեւս վհուկի ամենագլխավոր նշանն է: Շատ կանայք չեն ցանկանում, որ իմացվի իրենց այդ ունակության մասին և դիտավորյալ թաքցնում են այն, սակայն անհնարին է զսպել ինքնաբուխ գուշակությունները: Օրինակ, եթե ձեր գործընկերը, միշտ կռահում է, թե ինչ տրամադրությամբ է ղեկավարը եւ երբեք «թիրախում չի հայտնվում», խոսում է ինչ-որ գործի մասին եւ ի հետեւանք միշտ ճիշտ է լինում կամ մռայլ տրամադրությամբ «բարին» է մաղթում իրեն նյարդայնացնող պաշտոնակցին, եւ նրա բառերը որոշ ժամանակ անց իրականանում են, ապա ձեր առաջ հավանաբար վհուկ է, որն օժտված է խոսքի ուժով եւ մտադրածն իրականացնելու ունակությամբ:

Սերը կենդանիների նկատմամբ ժամանակակից վհուկի եւս մի նշան է, որի միջոցով կարելի է նրան տարբերել: Վհուկը երբեք փողոց չի շպրտի կատվի ձագին կամ չի վախենա փողոցային շնից: Նա կխոսի շան հետ, ինչպես հարազատի, իսկ կատվին կվերցնի փողոցից, կլողացնի, եւ անհավատալի մի հնարով երկու օրից նրա համար կգտնի բարի մարդկանց: Նման ունակություններով օժտված կինը խիստ հազվադեպ է վախենում միջատից, օձից եւ մկներից, գրեթե միշտ պահում է սեւ կամ շիկակարմիր կատու եւ ընդունակ է «համաձայնության գալու» բակի կատաղի շան հետ այնպես, որ սա ամեն անգամ անկեղծ ուրախությամբ դիմավորի վհուկին` միաժամանակ ատելով մյուս բոլոր հարեւաններին:

Վհուկները ճանաչում են ուտելի եւ բուժական բույսերը, դրանցով համեմում են գրեթե բոլոր ճաշերը եւ հաճախ համեմունքային փորձարկումներ են անում: Եվ դրանք չեն փչացնում ուտելիքը, ընդհակառակը դարձնում են ավելի համեղ: Վհուկը սիրում է անսովոր թեյեր, հաճախ նրբաճաշակ է սպասքի հարցում, գլխացավի գանգատի դեպքում կարող է առաջարկել բուսական այնպիսի խառնուրդ, որը օգտակար կլինի:

Խոսքն ու վարմունքը կօգնեն ճանաչելու վհուկին. այդ կանայք մանրամասնորեն հետեւում են իրենց խոսքին, կարծես չափեն ամեն բառը, հատկապես երբ ջղային են ու հուզված: Նույնիսկ հույզերի գագաթնակետին նրանցից չես լսի անիմաստ անեծքներ եւ ճիչեր. նա գիտի, որ իր խոսքերը կարող են իրականանալ եւ եթե չարիք է ցանկանում, ապա կշռադատված, մտածված եւ այնպիսի ձայնով կասի, որ կարծես հրաժեշտ է տալիս ընդմիշտ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել