Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես են հարբում կենդանակերպի նշանների կանայք

21:01, 23 հոկտեմբերի

Այծեղջյուր

Կին- Այծեղջյուրները թաքուն են հարբում այնպես, որ ոչ ոք չտեսնի։ Սակայն քանի որ միայնակ հարբելն անիմաստ է և ձանձրալի, Այծեղջյուրները փորձում են պարզապես ստվերում մնալ՝ նստելով մի անկյունում բաժակը ձեռքին և ձևացնել, թե սթափ վիճակում են։ Միայն թե չես հասկանում՝ ինչու։ Այսինքն, պարզ է միայն մեկ դեպքում՝ եթե խմում ես Կարիճի հետ, ապա սա լավագույն մարտավարությունն է, իսկ մնացած բոլոր դեպքերում, իսկապես, միևնույն է՝ արդյո՞ք Այծեղջյուրը դեռ նստած է, թե ընկել է սեղանի տակ։

Ջրհոս

Ջրհոսները ընդհանրապես չեն հարբում։ Իր սեղանակից ընկերների կարծիքով նա պարզապես անիմաստ օգտագործում է թանկարժեք ապրանքը, որովհետև հարբած Ջրհոսը ոչինչով չի տարբերվում սթափից, իսկ ուշագնաց եղած, խմած Ջրհոսը պարզապես հավաքում է իրերն ու տուն գնում։ Մարդկության լավագույն մտածողներն մինչ այժմ գլուխ են ջարդում այս գլուխկոտրուկի շուրջ՝ ինչո՞ւ է Ջրհոսը խմում ընդհանրապես։ Իմաստը․․․

Ձկներ

Կին- Ձկների հետ խմելու ցանկություն հայտնելիս պատրաստ եղեք երեք դրամատիկ ներկայացումների ստատիստ լինել՝ «Խմել եմ գինի և ծիծաղել եմ», «Խմել եմ գինի և հուզվել եմ», «Խմել եմ գինի՝ լացել են բոլորը»։ Ձուկը խմում է հաճույքներ ակնկալելով, սակայն ինչ հաճույքի մասին է խոսքը, եթե բոլորի հայացքները քեզ են ուղղված։ Հարբած Ձուկն այն դեպքն է, որ նույնիսկ Առյուծներն են քաշվում մի մութ անկյուն և նախանձի արցունքներից խեղդվում։ Որովհետև ամբողջ ուշադրությունն այսօր Ձկներինն է։

Խոյ

Խոյն անզուսպ է խմում։ Լցնում է իր անհատակ ստամոքսն այն ամենն, ինչ կարող է այրվել։ Իսկ այն, ինչ չի այրվում, խառնում է դյուրավառ հեղուկով և դա էլ է խմում։ Անհասկանալի է, սակայն, ինչո՞ւ այսքան խմել, եթե արդեն առաջին իսկ բաժակից հետո Խոյը սկսում է հիմար կատակներ, սիրո խոստովանություններ անել օտար մարդկանց և սիրահետել իր կրքի օբյեկտին ընդհուպ մինչև բռնաբաությունը․․Սակայն առավոտյան Խոյը չի զղջում, որովհետև չի հիշում ոչինչ։ Բախտավոր․․․

Ցուլ

Կին - Ցուլն արագ է հարբում, ի դեպ, բացարձակ կարևոր չէ, թե ինչ առիթով՝ վշտի, ուրախության, միայնության, թե լավ ընկերական շրջապատի հետ՝ պատկերը միշտ նույնն է, սակայն օրիորդ Ցուլը անկեղծորեն կարծում էր, որ կսահմանափակվի մեկ գավաթով, երբ հանկարծ նկատում է, որ շուրջը դատարկ շշերի մի շարք է կուտակվել, չգիտես ինչու և ուր հօդս ցնդեցին մարդիկ։ Իսկ ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի հսկա և սրտաճմլիկ մի գրառում, որտեղ իրեն ոչ ոք չի սիրում․․․

Երկվորյակներ

Երկվորյակներն անդադար են խմում, այն իմաստով, որ իրենց կանգնեցնել կարող է միայն ալկոհոլային կոման, սակայն դա էլ դեռ հարց է․․․ Ո՞վ է հասցնում մեկ գիշերվա ընթացքում ութ բարերում շրջել։ Երկվորյակները։ Ո՞վ է թռչում տանիքների վրայից։ Երկվորյակները։ Ո՞վ է հրահրում բոլորին ոտքով շրջագայության մեկնել, իսկ նա, ի դեպ, ոչ մի տեղ չի գնում։ Դե իհարկե, Երկվորյակները։ Ինչո՞ւ։ Հենց այնպես, հանուն զվարճանքի, եթե իհարկե, հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Իսկ եթե ոչ, ապա Դուք Երկվորյակ չեք։

Խեցգետին

Գոյություն ունի Խեցգետնի երկու տեսակ։ Առաջին տեսակի կին-Խեցգետինները խմում են և բացում աշխարհին իրենց նուրբ և խոցելի հոգին, կամ երբեմն նույնիսկ մարմինը՝ հատկապես եթե կողքին հայտնվի տաքարյուն մի սևահեր։ Երկրորդ տեսակին պատկանող Խեցգետիններն էլ են այդպես արել նախկինում, այդ իսկ պատճառով հիմա չեն խմում։ Ընդհանրապես։ Երբեք։

Առյուծ

Կին-Առյուծը զգույշ է հարբում, իսկ հարբելուց հետո էլ վերածվում է մի քնքուշ փիսիկի, որը վախենում է բացել բերանը և մի հիմարություն ասել՝ ակնթարթորեն կորցնելով հեղինակությունը, որի ստեղծումը տարիներ են տևել։ Կարևոր է հանգիստ թողնել իրեն, հակառակ դեպքում ստիպված կլինեք անվերջ լսել պատմությունն այն մասին, թե որքան խելացի, գեղեցիկ և հաջողակ է նա, ի տարբերույթուն ձեզ՝ խղճուկ անհաջողակների։

Կույս

Կույսը հանգամանորեն է հարբում, այնպես, ինչպես  անում է մնացած ամեն ինչ։ Այսինքն, կին - Կույսը խմում է՝ կարծես իր ամբողջ էությամբ ցույց տալով, թե ինչպես է պետք դա անել։ Եվ այս ամենը շրջվում է նրա դեմ, քանի որ հենց Կույսը հարբում է, ինտելեկտն ի սպառ վերանում է և դուրս է գալիս իր իրական էմոցիոնալ էությունը։ Եվ անկեղծ ասած, սա այդքան էլ լավ տեսարան չէ․․․

Կշեռք

Կշեռքները հարբում են խանդավառությամբ։ Իրենց հարկավոր չէ ոչ մի առիթ՝ բավական է միայն համապատասխան տրամադրությունը և ճիշտ միջավայրը՝ գեղեցիկ գավաթներ, մոմեր, տխուր երաժշտություն և նման այլ բաներ․․․ Այո, կին - Կշեռքները գործից հասկանում են։ Իսկ որ առավոտյան  սարսափելի խառնաշփոթ է տիրում իրենց շուրջը և սեղանի տակ քնած են կասկածելի անձնավորություններ․․․բայց  չէ՞ որ  դա առավոտյան․․․

Կարիճ

Կին - Կարիճը սիրով է հարբում։ Չէ, իսկապես՝ սպիրտային լուծույթները Կարիճի լավագույն ընկերներն են, քանի որ դրանց օգնությամբ շրջապատին կարելի է վերածել ավելի հնազանդ տիկնիկների։ Կարիճների վրա ալկոհոլն ընդհանրապես չի ազդում, և բնության  այս օրենքը պիտի հիշեն բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են խմել Կարիճի հետ։ Հետո ուշ կլինի, շատ ուշ։ Կսիրահարվեք և ամբողջ կյանքում կերազեք կրկնել այդ իրադարձությունը։ Ամենայն հավանականությամբ, կերազեք անհույս․․․

Աղեղնավոր

Կին - Աղեղնավորը հաճույքով է հարբում։ Առանց վախի և կասկածի։ Որովհետև նա , ըստ էության, լրացուցիչ խթանման կարիքը չունի և ունակ է զվարճանալ սթափ վիճակում այնպես, ինչպես չեն կարող բոլոր կենդանակերպի նշանները միասին՝ նույնիսկ հարբած վիճակում։ Այնպես որ, Աղեղնավորը հարբում է միայն նրա համար, որ դա զվարճալի է և համեղ։ Հետևանքնե՞ր։ Ի՞նչ հետևանքներ։ Աղեղնավորը ոչ մեկին չի հիշում, հետևաբար ոչինչ  չի եղել։ Հարմար է, այնպես չէ՞։


Աղբյուրը՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել