MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ընտանիքն՝ ըստ կենդանակերպի նշանի

21:12, 26 հոկտեմբերի

Խոյ

Խոյ կանայք հեշտությամբ սիրահարվում են, արագ հիասթափվում։ Սակայն եթե դուք իսկապես սիրահարվեք, ապա այդ սերը կապրի հավիտյան։ Դուք տղամարդու շարժիչ ուժն եք։ Խոյերի հետ շփվելիս հարկավոր է զգույշ լինել, քանի որ նրանք շուտ են վիրավորվում։

Խոյ ամուսիններին իմաստուն կարելի է համարել 30-ին մոտ, այդուհանդերձ նրանք շատ հմայիչ են, ճարպիկ և միշտ գիտեն, թե ինչ պետք է ասեն։ Միշտ մեծարում են իրենց կանանց։ Սակայն շատ հաճախ նրանց պակասում է կարծրությունը․ նրանք փոքր-ինչ ազդակային են, բայց դա ամենևին էլ սարսափելի չէ։ 

Ցուլ

Ցուլ կինը պրակտիկ է և թեթև։ Նա լավ տնային տնտեսուհի և հոգատար կին կլինի։ Նրանից բաժանվելը շատ բարդ կլինի, չէ՞ որ ամուսնությունն իր համար կարևոր է։ 

Ցուլ ամուսինների համար ամուսնությունը միշտ առաջին տեղում է։ Այս տղամարդիկ հուսալի են, հավատարիմ, իրենց տան և կյանքի իրական տերեր։

Երկվորյակ

Երկվորյակ կանայք շատ կանացի են և ստեղծարար։ Առաջին տեղում նրանց համար միշտ սերն է և գեղեցկությունը։ Հրաշալի մայրեր են՝ ամեն բան կտան իրենց երեխաների համար։

Երկվորյակ ամուսինների համար «սերը խաղ է»։ Այսքանն է անհրաժեշտ իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին։ Պաշտում են սիրահետել, և նրանց ինտելեկտն այդ հարցում օգնում է։

Խեցգետին

Խեցգետինը հրաշալի կին է և մայր։ Երեխաներն առաջին տեղում են նրա համար, նույնիսկ ավելի կարևոր են, քան ամուսինը։ Հիանալի տնային տնտեսուհիներ են և կրքոտ սիրուհիներ։

Խեցգետին ամուսինների համար կյանքն իմաստ չունի առանց սիրո։ Կիրքն ու զգացմունքները հաղթահարում են ամեն բան։ Շատ հավատարիմ են։ Երբեմն չափազանց խնայողական։

Առյուծ

Առյուծ կանայք գրավիչ տնտեսուհիներ և խոհարաներ են։ Կրքոտ են անկողնում, սակայն պաշտում են նյութական բարիքները։ Իրենց լավ են զգում մեծ և աղմկոտ շրջապատում։

Առյուծ ամուսինները ռոմանտիկ են, բայց ամբողջական ու անվերապահ երկրպագություն են պահանջում։ Սիրում են նվերներ մատուցել և չեն խնայում միջոցները։

Կույս

Կույս կանայք միշտ վերլուծում են, իսկ զգացմունքներն արդեն հաջորդում են վերլուծությանը։ Հնարավոր է, շատ են տարված իրենց առողջությամբ և բնակարանի մաքրությամբ։ Բանական են բոլոր հարցերում։

Կույս ամուսինները ծայրահեղ հակասական են, սառը, բայց զգայուն։ Ատում են քննադատությունը։ Հաճախ անսահման հիանում են իրենց կանանցով։

Կշեռք

Կշեռք կանայք զգայուն են և կանացի։ Պաշտում են, երբ նրանց մեծարում են։ Հակված են ընկճախտի, եթե չեն ստանում իրենց ուզածը։ Ծայրահեղ խանդոտ են։ Երբեմն տան հարմարավետությունը երկրորդ պլան է մղում սերը։ 

Կշեռք ամուսինները ամենահավատարիմ զուգընկերներից մեկն են։ Երջանիկ են, երբ ամեն բան փախադարձ է։ Չափազանց հավակնոտ են։

Կարիճ

Կարիճ կանայք դինամիկ են, չեն սիրում միապաղաղությունը և կյանքի դանդաղ ընթացքը։ Չեն ներում դավաճանությունները և ճիշտ են անում։ Շատ հավատարիմ են երեխաներին և ամուսնուն։

Կարիճ ամուսինները ամենակրքոտն են նշանների բոլոր ներկայացուցիչներից։ Իշխող են։ Սերն իրենց համար ամեն ինչ է։ Խանդոտ սեփականատերեր են։

Աղեղնավոր

Աղեղնավոր կանայք ռոմանտիակայի և նրա դրսևորոմների սիրահարները չեն։ Զուգընկերոջ համար նրանք առաջին հերթին լավագույն ընկերներ են։ Հյուրասեր տանտիրուհիներ են։ Գնահատում են ազատությունն ու տան հարմարավետությունը։

Աղեղնավոր ամուսինները բարի են և շփվող։ Շատ անկեղծ են, սակայն սերն առաջին տեղում չէ նրանց համար։ Գերազանց հայրեր են։

Այծեղջյուր

Այծեղջյուր կանայք պրակտիկ են և ազդեցիկ։ Հավատարիմ են։ Ատում են իրենց նկատմամբ քննադատությունները, սակայն հակված են ինքնաքննադատության։

Այծեղջյուր ամուսինները շատ պրակտիկ են, սակայն վախենում են միայնությունից։ Առաջնորդներ են ամբողջ կյանքում։ Կարողանում են համեղ պատրաստել:

Ջրհոս

Ջրհոս կանայք բարձր պահանջներ են ներկայացնում զուգընկերոջը, սիրում են կայունություն։ Գերազանց մայրեր և տանտիրուհիներ են։ Ժամանակի մեծ մասը հատկացնում են հոգևոր զարգացմանը։

Ջրհոս ամուսիններն իրենց բնույթով իդեալիստներ են։ Սիրո մեջ շատ կայուն են և հավատարիմ։ Հեշտությամբ են գնում փոխզիջման։

Ձկներ

Ձուկ կանայք ամբողջությամբ նվիրվում են սիրուն և հասկանում են ամուսնուն։ Հավատարիմ են և ազնիվ։ Քծնանքն իրենց երկրորդ անունն է։ Սիրում են համեղ ուտել և համեղ պատրաստել։

Ձուկ ամուսինները պահանջկոտ են սիրո ֆիզիկական և հոգևոր բաղադրիչի հարցում։ Երբեք չեն հրամայում և չեն վիրավորում իրենց կանանց։ Կարևորում են անկողնային կյանքը։


Աղբյուրը՝dictat.net


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել