1․ Ալեքսանդր Մակեդոնացու բարդույթը։ Տղամարդկանց բարդույթն է՝ մյուս տղամարդկանց աչքերում երեւալ ոչ այդքան առնական, այսինքն՝ գեյ։ Ինչո՞ւ է այդ թերարժեքության բարդույթը հենց մեծն հրամանատարի անունով կոչվում։ Պարզապես Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում նույնասեռականությունը բավականին տարածված էր, մանավանդ զինվորների շրջանում, որոնք ստիպված էին երկար հեռու մնալ կանանցից։ Տղամարդկանց հետ սեռական կապերից չէր խորշում նաեւ Ալեքսանդր Մակեդոնացին։ Իհարկե հայտնի չէ ՝ նա այդ կապակցությամբ բարդույթներ ուներ, թե ոչ, բայցեւայնպես տղամարդկանց այդ բարդույթը հենց նրա անունով են կոչել։
2․ Հերակլեսի բարդույթ։ Ըստ առասպելներից մեկի՝ Իֆիտի սպանության համար որպես պատիժ Հերակլեսին 3 տարով վաճառել էին ստրկության Օմֆալում ՝ Լիդիա թագուհու մոտ։ Թագուհին ամեն կերպ ծաղրում էր հույն հերոսին՝ ստորացնելով նրա տղամարդկային արժանապատվությունը․ ստիպում էր նրան զուտ կանացի աշխատանք անել ՝ կարել, գործել եւ այլն, հրամայում էր կանացի հագուստ հագնել։ Որոշ ժամանակակից տղամարդիկ բարդույթավորվում են, երբ նրանց խնդրում են օգնել տնային հարցերում՝ համարելով, որ դա վիրավորում է նրանց տղամարդկային արժանապատվությունը։ Չնայած այդպես միայն հոգեբաններն են համարում, իսկ կանայք վստահ են, որ դա ընդամենը սովորական ծուլություն է։ Ի դեպ, առայսօր ապացուցված չէ, թե նրանցից ով է իրավացի։
3․ Լոտի բարդույթ․ Այս աստվածաշնչյան կերպարը միակն է եղել, որ իր երկու դստրերի հետ միասին ողջ է մնացել Սոդոմի ու Գոմորի կործանումից հետո։ Քանի որ այլ տղամարդիկ չկային, դստրերը երեխա են ունեցել հորից, դրանով իսկ ապահովելով սերունդ։ Իսկ հիմա այդ բարդույթով են կոչում հոր վախը՝ կորցնել դստերը, երբ նա սիրահարվում է որեւէ երիտասարդի։ Ամենից շատ այդ բարդույթից տառապում են ոչ այդքան իրենք տղամարդիկ, որքան նրանց դստրերը։ Չէ՞ որ իրենց ավելորդ հայրական հոգատարութամբ նրանք իրենց սիրելի դստրերին զրկում են անձնական կյանքից։
4․ Նապոլեոնի բարդույթ։ Հավանաբար ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում թերարժեքության ամենահայտնի բարդույթն է։ Սովորաբար դրան ենթարկվում են ցածրահասակ տղամարդիկ։ Նրանք անհավանական բարձր հավակնություններ ունեն՝ ընդհուպ մինչեւ հոգեկան շեղումներ։ Հաճախ նման մարդիկ ատելություն են զգում բարձրահասակ տղամարդկանց հանդեպ ու անում ամեն ինչ, որպեսզի խոչընդոտեն նրանց հաջողություններին ու ծառայողական առաջխաղացմանը։
5․ Դոն Ժուանի բարդույթ։ Այն արտահայտվում է կնոջ կողմից լքված լինելու՝ տղամարդկանց վախով։ Նման տղամարդիկ դա ստորացուցիչ են համարում եւ վստահ են, կանանց հետ հարաբերությունները պետք է միայն տղամարդիկ խզեն։
6․ Ղեկավարի բարդույթ։ Դա ենթակա դիրքում հայտնվելու վախն է։ Այդ բարդույթը շատ նման է Հերակլեսի բարդույթին։ Տղամարդիկ, որոնք տառապում են այդ բարդույթով, հայտնվում են դեպրեսիայի մեջ, եթե կինը սկսում է նրանցից շատ վաստակել կամ էլ ավելի բարձր սոցիալական կարգավիճակ է ստանում։ Նրանց համար անընդունելի է, որ իրենց անմիջական ղեկավարը կին լինի։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը