MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

3 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս կյանքում

21:12, 28 հոկտեմբերի

1. Կապվում են ամուսնացած տղամարդկանց հետ. դա շատ կանանց դասական «գետն» է, ուր մտնում են նորից եւ նորից

Իհարկե, սկզբում այդ հարաբերություններն այդպիսին չեն թվում, դրանք ավելի շատ նման են «Իմ կյանքի մեծ սերը» գեղեցիկ հեքիաթին։ Միայն թե այդ ամենն ավարտվում է միանման՝ արցունքներով հոգեբանի սենյակում կամ ընկերուհիների ուսերին։ Բայց ամենամեծ սխալը ոչ թե նման հարաբերությունների մեջ մտնելն է, այլ դրանց մեջ խճճվելը՝ պատկերացնելով, որ այդպես էլ կլինի միշտ կամ որ նրան կխլեք կնոջից։

Եվ իհարկե, նման կանայք բոլորը հասնում են մի փուլի, երբ հարաբերությունները կամ արդեն ավարտվել են կամ տղամարդը դեռ հանդիպում է իր հետ, բայց արդեն սկսում է թողնել այդ հարաբերությունները։ Այդ կանայք տարբեր են՝ տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակի։ Դրդապատճառներն էլ տարբեր են ճիշտ այնպես, ինչպես նման կապի հետեւանքները. ոմանք երեխա են ունենում սիրեկանից, ոմանք լավ նյութական բոնուսներ են ստանում, մեկը կարիերա է կառուցում, իսկ մյուսն էլ առհասարակ հարաբերություններից հետո մնում է կոտրած տաշտակի առաջ։ Միայն թե լացում են բոլորը միանման։ Եվ բոլորի համար հավասարապես ցավոտ են լինում նման հարաբերությունները։ Երբ նրանք հասկանում են, որ տղամարդն ուղղակի անհետանում է։ Բայց ի տարբերություն ամուսնալուծության կամ զուգընկերոջից բաժանվելու՝ դու ալիմենտի եւ բացատրություններ ստանալու իրավունք  չես ունենում։ Բավական է տղամարդը փոխի իր հեռախոսահամարը, եւ դու ընդմիշտ կանհետանաս նրա կյանքից։

2. Կառչում են հարաբերություններից

Նշանակություն չունի՝ մենք խոսում ենք տղամարդու, թե՞ աշխատանքի հետ ունեցած հարաբերություններից։ Լինում է, որ մենք զգում ենք, որ ինչ–որ բան անմիջապես սխալ է գնում։ Օրինակ, աշխատանքը մերժում են, իսկ մի երկու ամիս հետ ամեն դեպքում կանչում են։ Կամ աշխատանքը թվում է, թե կա, բայց միեւնույնն է, ինչ–որ բան ձեզ չի գոհացնում, չեք զարգանում, կոլեկտիվը լավը չէ, աշխատավարձը ցածր է կամ ուշացնում են։ Կամ տղամարդը մերթ հայտնվում է, մերթ անհետանում, եւ նրա հետ հարաբերությունները ինչ–որ չեն ստացվում։ Կամ էլ տղամարդը կա, ձեր կողքին է, բայց դուք հարաբերություններում սառնություն, լարվածություն եք զգում։ Բայց դու չես լքում ո՛չ տղամարդուն, ո՛չ աշխատանքդ, նստած սպասում ես, որ հանկարծ ինչ–որ բան կփոխվի։ Չէ՞ որ դու այդքան ուժ ես ծախսել։ Արդյունքում, հարաբերություններն ամեն դեպքում փլուզվում են, աշխատանքն էլ ավարտվում է ամենատհաճ ձեւով։ Միայն դու ես ավելի շատ ժամանակ եւ ուժ ծախսում՝ կառչելով անպետք, կեղծ բաներից, եւ երբ այդ անպետքն ու կեղծն ինքն է քեզնից հեռանում, դու հուզական եւ էներգետիկ անցքում ես հայտնվում։ Եվ նորից ուժեր ես ծախսում վերականգնվելու համար։

3. Ապրում են ուրիշների համար

Եվս մեկ տարածված սխալ։ Սկզբում մենք անում ենք այն, ինչ մեզնից ուզում են ծնողները, հետո զոհաբերում ենք մեզ՝ հանուն հարաբերությունների եւ երեխաների։ Ինչ–որ մեկը ուժաքամ է լինում աշխատավայրում, քանի որ կարծում է, որ առանց իրեն աշխարհը կանգ կառնի։ Ինչ–որ մեկը փրկում է կենդանիների եւ ուրիշ մարդկանց՝ չնկատելով, որ իր հարազատներն ու ինքը օգնության կարիք ունեն։ Ալտրուիզմը նեւրոզի տարատեսակներից մեկն է։ Իհարկե, հանուն ուրիշների ապրող մարդիկ հազարավոր փաստարկներ կբերեն, թե ինչու են նրանք դա անում, կատուները սատկում են, Աֆրիկայում երեխաները քաղցում են, մայրիկը հիվանդ է, երեխան մեծանում է, ամուսինը... ամուսինն առհասարակ չի կարողանում միացնել գազօջախը։ Մինչ դու ապրում ես ուրիշների հոգսերով՝ քո սեփական կյանքը կողքովդ է անցնում։ Արդյունքում հասկանում ես, որ փիսիկները միեւնույնն է սատկել են. դա էվոլյուցիայի մի մասն է, աշխատանքից քեզ վաստակած թոշակի են ուղարկել, երեխան մեծացել եւ առանձին է ապրում, ամուսինը գնացել է քեզնից 25 տարի երիտասարդ կնոջ մոտ եւ լավ էլ եփում–թափում է նրա համար։ Իսկ դու արդեն ծեր ես, հոգնած եւ ոչ ոքի պետք չես։

Աղբյուրը՝   Lisa.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել