Գեղեցկուհի Սելենա Գոմեսի հետ ինչ–որ բան այն չէ։ Օգոստոսի վերջին Գոմեսը հայտնել էր, որ ժամանակավորապես լքում է բեմը առողջական խնդիրների պատճառով։ Գայլախտի ախտորոշումից եւ քիմիաթերապիայի կուրս ընդունելուց հետո Գոմեսը սկսել էր բողոքել ընկճախտից եւ խուճապի նոպաներից, որոնք ի հայտ էին եկել հիվանդության պատճառով։ Այդ պատճառով հայտնի երգչուհին որոշել էր դադար տալ։
Որոշ ժամանակ 24-ամյա աստղը վերականգնողական կենտրոնում էր, որը մեկուսի անտառային տեղանքում էր։
Դրանից հետո Սելենայի կուրսն ավարտվել էր, երկրպագուները օրերս անգամ երգչուհուն տեսել էին Թեննեսիի սրճարաններից մեկում, որտեղ նա ազատ շփվում էր ֆանատների հետ ու լուսանկարվում։
Իսկ ահա People-ը գրում է, որ Սելենան դիմել է մասնագետներին, քանի որ մտավախություն ունի իր հոգեկան առողջության հետ կապված։ Խուճապի նոպաները կրկնվում են, եւ երգչուհին նորից անորոշ ժամանակով վերադարձել է կլինիկա։
Հաղորդվում է, որ Սելենայի վիճակը կապված չէ ինչ–որ թմրանյութի կամ ալկոհոլի հետ, քանի որ երգչուհին բացառապես առողջ ապրելակերպ է վարում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը