Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Երանի»-ի սցենարիստը՝ թուրքական հեռուստասերիալի հետ համեմատության եւ գլխավոր հերոսների հետագա ճակատագրի մասին

14:15, 14 հոկտեմբերի

«Երանի» հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը պնդում է՝ հակառակ տարածված խոսակցությունների՝ հեռուստասերիալը չի կրկնօրինակում թուրքական «Ելակի համը» սերիալին:

«Այսօր բազմաթիվ նամակներ եմ ստացել երկրպագուներից, աչքովս ընկան նաեւ մի քանի մեկնաբանություններ, եւ պետք է վստահ ասեմ, որ ոչ-ոք այդ տեսարանը (խոսքը հեռուստասերիալի 162-րդ սերիայում ներկայացված տեսարանի մասին է)  նշված թուրքական սերիալի հետ չի ասոցացրել...

Պատճառը տեսարանում ալյուրի առկայությունն է… Եթե դիտեք երկու տեսարանները, կհամոզվեք, որ շատ ու շատ տարբեր են... բայց, ամեն դեպքում, ես մեր տան ալյուրն էլ լիկվիդացրեցի, մարդ ես, հանկարծ չասեն թուրքերը խոհանոցում ալյուր են օգտագործում, դուք ինչո՞ւ եք օգտագործում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անին:

Սցենարիստի խոսքով՝ վերջերս մարդիկ հաճախ են սկսել հայկական հեռուստասրիալները համեմատել թուրքականների հետ.

«Ծանոթներիցս մեկն էլ լավ համեմատություն արեց` նույնն է թե ծովի հատակին տեսարան լինի եւ ասեն, թե «Տիտանիկին» ենք կրկնօրինակում: Սկսել են նայել թուրքական սերիալներ, եւ ընդհանրություններ գտնել, թեեւ որոշ դեպքերում նմանությունն ակնհայտ է անգամ տեքստային...Բայց մենք ոչ-ոքի հետ գործ չունենք... ով ում է նայում, ինչ է գրում, նկարում ու խաղում՝ իրենց գործն է... «Երանին» սիրվել է իր պարզության, մաքրության ու սիրո գեղեցիկ պատմության շնորհիվ, էլ չեմ խոսում դերասնական կազմի մասին... սիրված կերպարներ ու դերասաններ...»:

Ինչ վերաբերում է հեռուստասերիալի գլխավոր հերոսներին՝ Անիին եւ Արամին, նրանք այս շրջանում, կարծես թե, վայելում են իրենց սերը: Անիից հետաքրքրվեցինք նաեւ, թե դեռ որքան ժամանակ են երկրպագուներն ուրախանալու իրենց սիրելի հերոսների երջանիկ տեսարաններով.

«Անին և Արամը դեռ առաջին քայլերն են անում դեպի իրենց երջանկություն...իսկ նման ճապարհները հարթ չեն լինում... բայց քանի որ սերիալի տեւողությունը երկարացվել է, հետեւաբար նրանց երջանկությունն էլ կերկարի»,-նշեց սցենարիստը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել