Հետեւյալ խորհուրդները քեզ կօգնեն ամբողջ աշուն ոճային մնալ։
1. Nude մանիկյուրը չի զիջում իր դիրքերն արդեն մի քանի սեզոն եւ առանձնապես փոփոխություններ չի կրել եղունգի լաքի երանգի առումով։ Բեժը, բաց վարդագույնը, դեղձագույնը եւ կաթնա–սրճագույնը օրվա բոլոր ժամերի կամ հատուկ իրադարձությունների համար այդքան ունիվերսալ բնական գույնի հիմնական նոտաներն են։ Ուզում ես ոճայի՞ն թվալ։ Դրան կոնտրաստ եւ «նեգատիվ» հաղորդիր. negative space մանիկյուրը կամայական ձեւի սեւ կամ թափանցիկ ներդիրներով այս սեզոնում պոպուլյար են։ Nude մանիկյուրը կարելի է լրացնել փայլող կամ մետաղական շեշտադրումներով։
2. Հայելային մանիկյուրը, որի ժամանակ թվում է, թե եղունգները ընկղմել են հեղուկ արծաթի կամ ոսկու մեջ, աշնան հիմնական թրենդերից մեկն է։ Նման իմիտացիա ստեղծելու համար բավական է գնել հատուկ փայլաթիթեղ կամ արտացոլող էֆեկտով թաղանթ։ Այդ փայլաթիթեղի շերտերով ընդունված է ֆրենչ անել, լուսնային «ժպիտ» կամ եղունգների վրա պատկերներ ստեղծել։
3. Ջարդած ապակու էֆեկտ՝ glass մանիկյուրում։ Այն եկել է Հարավային Կորեայից։ Մանիկյուրը հնարավոր է ստանալ թափանցիկ հիմքի վրա հատուկ պատկերներ ամրացնելով, որոնք կոտրված ապակու տպավորություն են ստեղծում։
4. Bubble-nails–ը դժվար թե մեզ մոտ արմատներ ձգի։ Շատ վայրենի տեսք ունեն ցցուն գոգավոր եղունգները, որոնց վրա շատ գել են քսել. կարծես՝ ամեն մեկի վրա փուչիկ է փչած։
5. Գոթական ոճի մանիկյուրը նշանակում է, որ անգամ դասական ոճի համար դու մուգ երանգների լաքեր ես նախընտրում։ Նման մռայլ գույները կարելի է մեղմել մետաղականացված դետալների օգնությամբ։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով