Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Բլոգերը վիրավորել է Պուգաչովային, Նիկոլաեւի կնոջը եւ այլոց՝ նրանց անվանելով հին կարտոֆիլ եւ էքսգիբիցիոնիստ «կնիկներ»

15:08, 20 հոկտեմբերի

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ դիզայներ Վալերի Յուդաշկինի ցուցադրությունը, որին ներկա էր մոսկովյան բոմոնդը։ Սկանդալային ռուս բլոգեր Լենա Միրոն, որն օրերս քննադատել էր հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու ծննդյան օրվա երեկույթը, այս անգամ որպես թիրախ է ընտրել հայտնի ռուս աստղերի տեսքը։

Life–ի փոխանցմամբ՝ հավաքածուի ցուցադրության առաջին շարքում նստած էին Ալլա Պուգաչովան, Տատյանա Միխալկովան, Իգոր Նիկոլաեւը՝ կնոջ՝ Յուլյա Պրոսկուրյակովայի հետ եւ մոսկվացի աշխարհիկ տիկնայք։

«Մեր աստղերը կոլխոզ են։ Ո՛չ պրոֆեսիոնալիզմ, ո՛չ լավ ճաշակ։ Երեկ այդ գյուղական դիսկոտեկը հավաքվել էր Մոսկվայի նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Յուլյա Պրոսկուրյակովան՝ մանկապարտեզի տնօրենի հագուստով, սկսվում է նմանվել իր տարեց ամուսնուն։ Դեմքի այդ տիպը կոչվում է «անցյալ տարվա կարտոֆիլ»,– գրել է բլոգերը։

Կոմբինացիա–զգեստ եւ հաստ մարմնագույն զուգագուլպաներով Ժասմինին Լենա Միրո համեմատել է Իրինա Օտիեւայի հետ։

«Ժասմինի ոտքերը դեֆիցիտի տարիների խորհրդային կնոջ ոտքեր են հիշեցնում։ Խորհրդային կինը միջինում ուներ 1 զույգ կոշիկ կյանքի բոլոր դեպքերի համար, մի զույգ էլ կարկատած զուգագուլպա։ Նույնպես կյանքի բոլոր դեպքերի համար։ Սեւ «նավակ» կոշիկը, շագանակագույն զուգագուլպաները ունիվերսալ են, դասական եւ «ամեն ինչին սազող»,– գրել է բլոգերը։

Բլոգերին չի գոհացրել նաեւ Եկատերինա Օդինցովան։ Միրոն նրա կազմվածքը շատ «կերած–խմած» է համարում նեղ անդրավարտիքի համար։

«Եկատերինա Օդինցովան, որը հայտնի էր նրանով, որ ժամանակին Նեմցովի հետ էր, Սթիֆլերի մոր սանրվածքով էր եկել եւ հագնվել էր մետալուրգիական արտադրության պլանային բաժնի չամուսնացած աշխատակցուհու նման»։

Մարինա Յուդաշկինան «իբր նորաձեւ տաբատ» էր հագել, որը նույնպես Լենային դուր չի եկել, իսկ նրա աղջկան՝ Գալինային, բլոգերը համեմատել էր բանկի վարկավորման բաժնի աշխատակցի հետ։

Սակայն բոլորից շատ քննադատություն էր բաժին ընկել Ալլա Պուգաչովային եւ Տատյանա Միխալկովային։

«Դե, իսկ գյուղական դիսկոտեկը եզրափակում են 2 էքսգիբիցիոնիստ կնիկները։ Երկուսն էլ 70-ին մոտ են, բայց թոռոմած մարմինը ցուցադրելու ցանկությունը վեր է առողջ բանականությունից։ Նայում ես այդ ամենին եւ մտածում. 2016 թիվն է, իսկ մեզ մոտ դեռ «Տարվա երգ 92»–ն է»,– եզրափակել է Լենա  Միրոն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել