Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ֆիլմը չեն ընդգրկել «Օսկար» մրցանակի «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, ստեղծագործական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, իսկ քննադատները ֆիլմն ուղղակի «բզիկ–բզիկ» են անում։
Սարիկ Անդրեասյանը «Известия» կայքին տված հարցազրույցում պատմել է ֆիլմի մասին, որը Հայաստանի անունից առաջադրվել էր Ամերիկյա կինոակադեմիայի մրցանակին, ինչպես նաեւ խոսել է «Օսկարի» չառաջադրվելու մասին։
«Հուսամ, որ պատճառը սխալ լրացված փաստաթղթերն էին։ Իհարկե, մենք բողոքարկել ենք։ Բայց շանսերը քիչ են։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ «Օսկարի» ժյուրին եւս մեկ անգամ հավաքվի «Երկրաշարժի» համար։ Մեզ ասել են, որ պատճառը ֆիլմում հայտնված ռուսների քանակն է։ Ձեւակերպումն իրոք այդպիսին է։ «Օսկարի» կանոնակարգում կա կետ, որում ասվում է, որ ստեղծագործական ֆիլմի հսկողությունը պետք է իրականացնեն այն երկրի քաղաքացիները, որոնք ներկայացնում են հայտը։ Սակայն այդ դրույթում նշված չէ տոկոսային հարաբերակցությունը։ Ֆիլմի վրա աշխատող սցենարիստները, պրոդյուսերները եւ կոմպոզիտորը Հայաստանից են։ Դերասանների մեծ մասը նույնպես հայեր են։ Անխոս, այստեղ կա քաղաքական որոշման տարր։ Ես գրեթե վստահ եմ, որ եթե կոլեկտիվի մի մասը լիներ ոչ թե ՌԴ քաղաքացիներ, այլ, օրինակ, Էստոնիայի, ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնի։
Պրեսիգնի ուղիներն ավելի հնարամիտ են դարձել։ Ռուսաստանին պատժում են Հայաստանի միջոցով։ Հայաստանը շատ հազվադեպ է ֆիլմեր ուղարկում «Օսկարի»։ Կարծես թե 4 դեպք է եղել։ Բնականաբար, սխեման մշակված չէր, եւ փաստաթղթերում կարող էին տեխնիկական սխալներ լինել։ Ինձ թվում է, որ «Օսկարի» հանձնաժողովն ուղղակի օգտվել է դրանից»,– ասել է ռեժիսորը։
«Երբ 1988–ին դա տեղի ունեցավ, մենք ընտանիքով Երեւանում էինք ապրում, մեզ մոտ, փառք Աստծու, ոչինչ չփլվեց։ Միայն տների ապակիներն էին կոտրվել։ Իսկ երեկոյան մենք իմացանք, որ հարեւան քաղաքները հողին են հավասարվել։ Դա անհավանական վիշտ է, ողբերգություն, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ։ Դրա մասին ոչ ոք երբեք ոչինչ չի ասել։ ԽՍՀՄ–ը փլուզվում էր, դրա ժամանակը չէր։
Մեր ֆիլմը հարգանքի տուրք է զոհերին, Հայրենիքին եւ այն միասնությանը, որը կար նախկինում։ Ինձ հենց այդ պատճառով էլ «Օսկարի» հանձնաժողովի ձեւակերպումը վիրավորում է։ Ի՞նչ է նշանակում, նկարահանող խմբում շատ են ռուսները։ Իսկ ո՞վ մեզ օգնության եկավ, երբ 25 հազար մարդ հողի տակ անցավ։ Ամբողջ ԽՍՀՄ–ը՝ մեծամասամբ ռուսախոս մարդիկ։ Դրանք ռուսներ էին, վրացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ... ով ինչպես կարող էր օգնեց։ Այնպես որ այդ ձեւակերպումն ի սկզբանե անտեղի է, եւ եթե ազնիվ լինենք՝ վիրավորական»,– նշել է ռեժիսորը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը