MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«The Promise»-ի պրոդյուսերները՝ ֆիլմի բյուջեի եւ այն վարկաբեկելու թուրքական քարոզչության մասին

16:04, 21 հոկտեմբերի

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը շարունակում է քննարկման թեմա մնալ համաշխարհային մամուլում: Սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմի առաջին ցուցադրությունից  (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) եւ մամլո ասուլիսից հետո բազմաթիվ պարբերականներ հարցազրույցներ են անցկացնում ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների հետ՝ խոսելով կինոնկարի ստեղծման, նպատակի եւ Հայոց ցեղասպանության մասին։

Ամերիկյան Variety կայքը զրուցել է «Խոստում»-ի պրոդյուսերներ Էրիկ Էսրաիլյանի եւ Մայք Մեդեվոյի հետ՝ հետաքրքրվելով ֆիլմի ֆինանսական կողմի եւ առկա ու սպասվող դժվարությունների մասին։

«Ֆիլմը կարեւոր նշանակություն ուներ ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի համար։ Նա միշտ ցանկացել է նկարահանել ֆիլմ՝ լավագույն դերասանական կազմով, որպեսզի այն լոկ պատմության դաս չհիշեցնի։ Եվ նրա տեսլականը էժան չէր։ «Խոստում» ֆիլմի նկարահանման համար պահանջվել է 100 միլիոն դոլար, որը Քըրքը վճարել է Survival Pictures-ի միջոցով»,- պատմել է Էսրաիլյանը՝ նշելով, որ ֆիլմը դեռ տարածման եւ ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու խնդիր ունի։ Էրիկը ենթադրում է, որ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների. 

«Ես ուղղակի կասեմ՝ կան շատ ստուդիաներ, որոնք բիզնես շահեր եւ հետաքրքրություններ ունեն Թուրքիայում, իսկ դուք կազմեք ձեր կարծիքը»։

Իսկ Մեդեվոյը բարձրաձայնել է այն մասին, թե ինչպես են հազարավոր մարդիկ «լծվել» ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.

«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- խոսքը եզրափակել է Մայքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել