Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Շերը վերջերս բավական ակտիվացել է։ Սկզբում 70-ամյա աստղը հայտարարեց, որ նոր՝ հրաժեշտի համերգային շրջագայություն է սկսելու (չնայած վերջին համերգաշարի մասին հանրահայտ երգչուհին հայտարարել էր դեռեւս 2002-ին), իսկ հիմա հայրենասիրական գրառում է կատարել Twitter-ում։
Սիրված երգչուհին դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) եւ ստացած տպավորությունների մասին գրել սոցցանցերում։
THIS NITE IVE SEEN“THE PROMISE“.IT IS THE TRUE STORY Of HOW THE TURKS SLAUGHTERED 1.5 MILLION ARMENIANS IN 1915.ERDOGAN PASHA…NEVER AGAIN‼️
— Cher (@cher) October 22, 2016
«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- մեծատառերով գրել է Շերը։
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Եվ այդ օրից հազարավոր մարդիկ «լծվել» են ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.
«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- ավելի վաղ Variety-ի հետ զրույցում նշել էր ֆիլմի պրոդյուսերներից Մայք Մեդեվոյը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով