Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սոսո Պավլիաշվիլին՝ ադրբեջանցի դրամատուրգի հետ կոնֆլիկտի մասին. Հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ եւ կանեմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու

15:29, 25 հոկտեմբերի

Բաքվում Սոսո Պավլիաշվիլիի համերգի շուրջ սկանդալը նոր զարգացումներ է ստանում։ Սոսո Պավլիաշվիլին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում այն բանից հետո, երբ այցելել էր Արցախ։ Սակայն, վերջերս Սոսոն դադարել էր պերսոնա նոն գրատա լինել, եւ 52-ամյա երգչին հրավիրել էին Բաքու։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիեւը նամակ է գրել Սոսոյին՝ խնդրելով հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից եւ չգալ Ադրբեջան։ Ադրբեջանցի սցենարիստի կարծիքով Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանում առաջիններից մեկը համերգ տված Սոսոն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։

Life–ի հետ զրույցում երգիչը մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործչի հայտարարությունը։

Սոսոն բավականին հանգիստ է արձագանքել՝ նամակը համարելով անհայտ դրամատուրգի անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելու միջոց։ Պավլիաշվիլին հայտարարել է, որ իր համերգները քաղաքական բնույթի չեն։ Իսկ հայերի հետ բարեկամական հարաբերությունները չի փչացնի ոչ մի հակամարտություն։

«Դուք իմ համար մի՛ մտահոգվեք։ Դա անբանների գործն է՝ ասել այն, ինչ ուզում են։ Նրանց ոսկոր տվեք, կկրծեն։ Ամեն բան սկսվեց նրանից, որ 1980-ականների վերջին որոշ գարշելիներ, իսկ դրանք բոլոր ազգերում կան, դանակ վերցրին եւ սկսեցին մորթել կանանց եւ երեխաներին։ Կգնամ Բաքու, թե ոչ, ես դա դրամատուրգից չպիտի հարցնեմ, ես անգամ չգիտեմ, թե նա ով է։ Նա հիմա է հայտնի դարձել, ես նրան շնորհավորում եմ։ Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար։ Թող իմ համերգին էլ գա, ես հաճույքով կհրավիրեմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես մարդկանց հետ ընկերություն եմ արել եւ անելու եմ՝ անկախ նրանց ազգությունից եւ հավատից, նրանց արարքների համար։ Աստված ինձ չի ասել՝ ահա քեզ տաղանդ, մեկի համար երգիր, իսկ մյուսների համար՝ ոչ։ Իսկ եթե այդ գոռգոռացողներն ուզում են հետ բերել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան հետ բերեն։ Իսկ նրանք պառկել են բազմոցին, մտածում են, թե Սոսոն Բաքու կգա, թե ոչ։ Դրանից Ղարաբաղը հետ բերելը կախված չէ, փառք Աստծու։ Ես այն ոչ մեկից չեմ խլել, որպեսզի հետ բերեմ։ Որտեղ ինձ սպասում են, ես այնտեղ էլ կմեկնեմ երգելու։ Բաքվից ինձ անընդհատ զանգում են եւ ասում են՝ Սոսո մենք միշտ երգում ենք քո երգերը, շնորհակալություն, որ դու կաս։ Բաքուն քեզ սիրում է։ Ամեն մարդ իր կարծիքն հայտնելու իրավունք ունի։ Թող նա ասի, եթե ուզում է։ Ես երբեք ոչ մի պատերազմ չեմ հրահրել։ Եթե ինչ–որ մեկը վառել է այդ կրակը, ես ուզում եմ  միայն մարել այն։ Ես հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ եւ կանեմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու։ Ես անգամ ծնողներիցս արդեն վաղուց չեմ հարցնում, թե ում հետ ընկերություն անեմ եւ ինչպես ապրեմ։ Բաքվում շուտով մեծ բարեգործական համերգ կունենամ։ Ես հաճույքով հրավիրում եմ բոլորին։ Չեն ուզում գալ, ես նրանց երկար կյանք ու բարգավաճում եմ մաղթում»,– ասել է Պավլիաշվիլին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել