Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 27 հոկտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի բարձրացնել ձեր տրամադրությունը, իսկ ձեզ կթվա, որ նա ոչինչ չի անում ձեզ երջանկացնելու համար։ Բայց նա իսկապես ոչ մի արդյունքի չի հասնի, եթե դուք ինքներդ չօգնեք նրան։ Ձեզնից նույնպես շատ բան է կախված։

ՑԼԵՐ

Ցլերին հոկտեմբերի 27-ին աստղերը ընտանեկան լույս եւ ջերմություն կպարգեւեն։ Ձեզ մնում է միայն ժպտալ եւ փայլող աչքերով տուն վերադառնալ։ Սակայն սա չի նշանակում, որ ձեր ամբողջ վաստակած գումարը պետք է հենց այսօր ծախսեք։ Վաղը դուք անպայման կզղջաք դրա համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի էակը բավականին չարախինդ տրամադրություն կունենա, ուստի լուրջ եւ անկեղծ զրուցել նրա հետ չի ստացվի։ Դա միայն կբարկացնի եւ ձեզ, եւ նրան։ Ավելի լավ է օրը նվիրեք արկածներին, որոնցից հաստատ երկուսդ էլ մեծ հաճույք կստանաք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հնարավորության դեպքում կրճատեք այն մարդկանց թիվը, որոնց հետ այսօր պատրաստվում եք հանդիպել կամ շփվել։ Նույնը վերաբերում է նաեւ սիրելի անձնավորությանը։ Բայց արեք այնպես, որ նա չվիրավորվի ձեզնից, այլապես հետո շատ դժվար կլինի հանդարտեցնել նրա զայրույթը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին այնպիսի տպավորություն կլինի ասես ձեր հարաբերությունները սիրելի էակի հետ արդեն այնքան էլ լավ չեն։ Բայց իրավիճակը կարելի է փոխել, եւ դա հաստատ ձեր ուժերի սահմաններում է։

ԿՈՒՅՍԵՐ

Որքան էլ սիրելի էակին աղաչեք, որ նա կատարի ձեր ամենանվիրական երազանքը, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու։ Աստղերը հուշում են՝ տրամադրությունը չփչացնել դրա պատճառով եւ հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անբավարարվածություն եք զգալու։ Ձեզ տանջելու են տարբեր մտքեր՝ սկսած արտաքին տեսքի թերություններից մինչեւ ժամանակի շնչի զգացողություն։ Աստղերը խորհուրդ են տալիս հարգել եւ սիրել սեփական անձը, որպեսզի նույն էլ ակնկալեք ձեր ընտրյալից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Օրիգինալ եղեք ձեր զգացմունքները արտահայտելու հարցում, այլապես սիրելի էակը կձանձրանա ձեր կողքին եւ կսկսի մտածել նոր ընտրյալ գտնելու մասին։ Եթե ոչինչ չեք կարողանում մտածել, հարցրեք ընկերներին, որոնք միշտ ուրախ են օգնել ու խորհուրդներ տալ ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին տրամաբանությունն ու սթափ միտք, որոնք ցանկացած իրավիճակում թելադրող են եղել ձեր կյանքում, տեղի կտան եւ իրենց դիրքերը կզիջեն սրտին։ Բայց մի անհանգստացեք, ձեզ բավականին պայծառ եւ հիանալի զգացողություններ են սպասվում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին բացի քնքշանքից եւ ջերմությունից, սիրելի էակից կարելի է նաեւ նյութական անակնկալ սպասել։ Օրինակ՝ ինչ-որ նվեր կամ համեղ քաղցրավենիք։ Օրը ոչ միայն գեղեցիկ ընթացք, այլեւ հիանալի ավարտ կունենա։ Պատրաստվեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի էակին երկար ինչ-որ բան համոզելու կարիք չի լինի։ Նա շատ խաղաղ տրամադրություն կունենա եւ կհամաձայնի ձեր ամեն խոսքին։  Սակայն սա չի նշանակում, որ կարող եք օգտվել առիթից եւ շահագործել նրա համբերությունը։

ՁԿՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին անհոգ պատանի զգացեք ձեզ։ Չէ որ մշտապես հասուն լինելը ձանձրալի է։ Թող որ այսօր ձեր հանդիպմանը լինեն ծաղիկներ, փուչիկներ, միամիտ արարքներ, անմեղ հայացքներ, որոնցից դուք լիարժեք հաճույք կստանաք։ Բայց մեծերի նման համբուրվելու մասին նույնպես պետք չէ մոռանալ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել