Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) շարունակում է մնալ քաղաքական ինտրիգների կիզակետում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական քարոզչությունը լծվել է ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին։
«Խոստում»-ը Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) գնահատել է ավելի քան 86000 օգտատեր, որոնցից 55 հազարը ամենացածր՝ 1 գնահատական են տվել ֆիլմին՝ ակնհայտորեն ցույց տալով, որ կատարվել է քաղաքական քվեարկություն։ Սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմի պրեմիերայից հետո կինոնկարն ունեցել է ընդամենը երեք ցուցադրություն, եւ այդքան մարդ դեռ հասցրել դիտել այն։
Ամերիկյան Reddit-ի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն այս մասին բարձրաձայնել է Facebook-յան իր էջում՝ նշելով, որ թուրքական քարոզչության «շնորհիվ» այժմ ավելի լայն զանգվածներ տեղեկացան «Խոստում»-ի մասին.
«Շատ մարդիկ ԻՍԿԱՊԵՍ չեն ցանկանում դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։ Այն ունի մոտ 90000 գնահատական, որոնց 60%-ը 1 է գնահատել ֆիլմը՝ չնայած երեք ցուցադրություն է եղել։
Ֆիլմը վարկաբեկելու ու դիտողականությունը նվազեցնելու այս ջանքերը ԱՎԵԼԻ ՄԵԾ պատմություն հյուսեցին ֆիլմի ուրջ եւ ԱՎԵԼԻ ՇԱՏ մարդ իմացավ դրա մասին»,- գրել է Օհանյանը։
Նշենք, որ ֆիլմը դիտելու հնարավորություն է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Շերը, որն իր կարծիքը արտահայտել էր Twitter-ում.
«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- մեծատառերով գրել էր Շերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան