Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Տարբեր էքսպերիմենտներն իմ խառնվածքի մի մասն են. Սրբուհի Սարգսյանը՝ «Եթե կարող ես» տեսահոլովակի եւ իր վառ կերպարի մասին

12:45, 28 հոկտեմբերի

Հայկական երգարվեստի ամենաճաշակով եւ տարբերվող երգչուհիներից մեկը՝ Սրբուհի Սարգսյանը, վերջերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Եթե կարող ես» երգի հիման վրա: Վառ ու գունեղ տեսահոլովակը տարբերվում է ոչ միայն Սրբուհու, այլեւ, առհասարակ, հայկական շոու-բիզնեսում մինչ օրս ներկայացված շատ գործերից:

Նոր տեսահոլովակի, տարբերվող կերպարի եւ աշխատանքային նորությունների մասին զրուցեցինք երգչուհու հետ.

-Սրբուհի, երկար ժամանակ է՝ նոր տեսահոլովակ չէիր թողարկել. ինչո՞վ էր պայմանավորված այդ լռությունը:

-Ես շատ ակտիվ աշխատում էի իմ նոր երգի եւ ակումբային ելույթների վրա։ Ուզում էի հանրությանը ներկայանալ մի ստեղծագործությամբ, որը մեծ հնչեղություն կունենար։ Շատ երկար եւ կարելի է ասել «մանրամասն» աշխատանք ենք տարել երգի վրա՝ պրոդյուսերներ Լազարոյի և Արամ Աբգարյանի հետ։ Կարծում եմ՝ արդյունքն էլ կգոհացնի իմ հանդիսատեսին։

-Ինչո՞ւ որոշեցիր հենց այս երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:

-«Եթե կարող ես» դեբյուտային սինգլը իմ տարիների տարբեր փորձերի ու ոգեշնչումների արդյունքուն է։ Ես դրանով իմ արտիստիկ ինքնությունն եմ փորձել ներկայացնել։ Այն մի քիչ նոստալգիկ, հիշողությունների խառնուրդ է, որը մատուցել եմ նոր, ինչ-որ առումով ոճային «համեմումներով»։ Դրանից բացի, որոշեցինք, որ տեսահոլովակը ստեղծենք մի երգի վրա, որի երաժշտության համահեղինակ եմ նաեւ ես։ Սա իմ առաջին հայերեն ու հեղինակային կատարումն է. սա կարծում եմ՝ լավ պատճառ է տեսահոլովակ ստեղծելու համար։

-Ինչպե՞ս է ստեղծվել երգը:

-Եթե խոսեմ երգի ստեղծման մասին, պիտի ասեմ, որ այն դեռեւս 4 տարի առաջ է ծնվել՝ իմ, Արթուր Ալեքի և Լազարոյի համատեղ աշխատանքի արդյունքում։ Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Երգը մշակվել, գործիքավորվել է Նյու Յորքում իմ թիմի՝ Լազարոյի և Արամի կողմից։ Երգի վրա բավական երկար ենք աշխատել պրոդյուսերների հետ, քանի որ մենք ցանկանում էինք հայկական երաժշտական ասպարեզում ներկայանալ մի երգով, որը լիարժեք համապատասխանում է արեւմտյան ստանդարտներին՝ սկսած գործիքավորումից, վերջացրած վերջնական մշակմամբ, որն իրականցվել է այնպիսի մասնագետի հետ համագործակցությամբ, որն աշխատել է Ռիհաննայի, Բիյոնսեի նման աստղերի հետ։ Արդյունքում ստացել ենք ստեղծագործություն, որը թեեւ հայերեն է, սակայն ամբողջությամբ միջազգային հնչողություն ունի։

Տեսահոլովակն էլ փորձել ենք ստնալ մի քիչ «հայկական ստանդարտներից» դուրս։ Այն նկարահանվել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի կողմից։ Իսկապես թիմային լավ աշխատանք նք տարել։

-Տեսահոլովակում ներկայանում ես վառ եւ ինքնատիպ կերպարով. ովքե՞ր են կերպարիդ հեղինաները:

-Տեսահոլովակի ոճաբանը Ալբերտ Գրիգորյանն է։ Նրա հետ փորձել ենք ստանալ կերպար, որը շատ համահունչ կլինի իմ անձին, չի լինի արհեստական կամ ուռճացված։ Կարծում եմ՝ ստացվել է։

Տեսահոլովակից բացի մենք աշխատել ենք նաև ֆոտոսեսիաների վրա, որի համար համագործակցում էինք Արմեն Գալյանի հետ։ Իսկ լուսանկարների հեղինակն է Դամիան Հովհաննիսյանը։

-Առհասարակ այս ոճը նորություն էր քեզ համար. փոփոխությունների սիրահա՞ր ես:

-Նորություն էր այնքանով, որ հայերեն երգացանկս շատ հարուստ չէ։ Ոճային առումով, այն իսկապես «իմն» է։ Իսկ ընդհանրապես, տարբեր էքսպերիմենտներն իմ խառնվածքի մի մասն են։ Կարծում եմ՝ երգն էլ, տեսահոլովակն էլ դրա ապացույցն են։

-Որո՞նք են լինելու երգարվեստում հաջորդ քայլերդ:

-Ես շարունակելու եմ հանդես գալ իմ բենդի հետ, սակայն նաեւ ներկայանալու եմ անհատական նախագծերով՝ մասնավորապես իմ նյույորքյան թիմի հետ՝ Լազարոյի և Արամի։ Իմ ֆեյսբուքյան էջի հետեւորդներն առաջինը կիմանան իմ նորությունները։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել