Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում Երեւանում 8-րդ անգամ կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կայացած ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչներն ու հյուրերը խոսեցին այս տարվա կինոփառատոնի մանրամասների մասին.
«ՌեԱնիմանիա»-ի հիմանդիր-տնօրեն Վրեժ Քասունին նախ շնորհավորեց բոլորին անիմացիայի միջազգային տոնի առթիվ.
«Այսօր անիմացիայի միջազգային օրն է, դրանով է պայմանավորված այն փաստը, որ մենք միշտ փառատոնի բացումը կատարում ենք հենց այս օրը: Այս 8 տարիների ընթացքում անիմացիայի ոլորտն, անխոս, զարգացում է ապրել մեր երկրում: Դրա վառ ապացույցը մեր երիտասադ անիմատորների հաջողություններն են տարբեր փառատոնների ժամանակ, ինչպես նաեւ այդ մասին վկայում են տարեց տարի բացվող նոր ստուդիաները: Պարտադիր չէ կոչվենք Հոլիվուդ, որպեսզի այս ժանրում հասնենք հաջողության»,-նշեց նա:
Ֆրանսիան միշտ էլ աչքի է ընկել անիմացիոն ֆիլմերի հաջողություններով: Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, որը ողջունեց Հայաստանում նման փառատոնի անցկացման գաղափարը.
«Ստեղծման պահից ի վեր սատարել եմ այս փառատոնին եւ այս տարի արդեն 8-րդ անգամ մենք կլինենք Հայաստանում անցկացվող այս փառատոնի կողքին: Այս տարի փառատոնին կներկայանանք 4 գեղարվեստական ֆիլմով: Ֆիլմերի ժանրերը տարբեր են: Ցանկանում եմ, որ ամեն տարի մեծ ակտիվութփյամբ եւ ցանկությամբ մասնակցենք այս միջոցառմանը»:
Այս տարի առաջին անգամ «ՌեԱնիմանիա»-ին սատարելու է նաեւ Լեհաստանի դեսպանությունը, ինչի առթիվ իր ոգեւորությունը հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին.
«Շատ ուրախ եմ, որ մեր դեսպանությունը եւս միացել է փառատոնին: Մենք ներկայացնելու ենք մոտ 11 անիմացիոն ֆիլմ, ինչը բավականին լավ ցուցանիշ է Լեհաստանի համար: Շատ ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը մեր ֆիլմերը գնահատելու առիթ կունենա»,-նշեց նա:
Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի եւս բացի ֆիլմերի ցուցադրություններից կանցկացվեն նաեւ վարպետության դասընթացներ: Այդ առթիվ Հայաստան է ժամանել նաեւ ԱՄՆ-ի ամենահայտնի անիմատորներից մեկը՝ Բիլ Փլիմփթոնը.
«Ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ այտեղ ներկայացնելու իմ ֆիլմերն ու անցկացնելու վարպետության դասընթացներ: Իհարկե, մեծ ընկերությունների հետ աշխատելը լավ է, բայց ես միշտ կողմնակից եմ անկախ անիմատորների գործունեությանը: Իմ ներկայացրած ֆիլմերի ցանկում կան եւ լիամետրաժ, եւ կարճամետրաժ ֆիլմեր: Ինչպես արդեն նշվեց՝ պարտադիր չէ ապրել Հոլիվուդում՝ այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Ամեն ինչ կախված է աշխատանքի որակից: Հենց այդ հմտությունների մասին էլ կզրուցենք մեր դասընթացների ընթացքում»:
Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնին մասնակցում են 95 երկրներից ներկայացված մոտ 450 ֆիլմեր: «ՌեԱնիմանիա»-ին մասնակցելու է նաեւ Բրիտանական խորհուրդը՝ ներկայացնելով «Շեքսպիրը կադրում» ֆիլմերի շարքը: Փառատոնը կմեկնարկի «Կարմիր կրիան» ֆիլմի ցուցադրությամբ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով