Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

10 բառ, որոնք կհրապուրեն երջանկությունը

20:18, 16 նոյեմբերի

Հաջողություն: Այո՛, հաջողությունը սիրում է, երբ իրեն անունով են կանչում: Բայց այս բառը պետք է ինքնավստահ արտաբերել եւ միայն դրական տրամադրությամբ: Երբեք մի ասեք՝ «Եթե ինձ հաջողությունը ժպտար…»:  Դրա փոխարեն ասեք՝ «Ես հավատում եմ, որ ինձ այսօր երջանկությունը կժպտա…»: Երջանկություն: Երջանկությունն այն է, ինչին դուք ձգտում եք: Հիշեցրեք ձեզ այդ նպատակի մասին ամեն օր եւ վստահությամբ նայեք ապագային՝ «Ես անպայման կհասնեմ իմ երջանկությանը»: Կրկնելով այդ բառը՝ դուք ձեր նպատակը մոտեցնում եք ձեզ եւ որոշ ժամանակ անց ձեզ զգում եք իսկապես երջանիկ մարդ:

Սեր: Ինքդ քեզ եւ շրջապատող աշխարհը սիրելու ունակությունը հաջողության գրավականն է, որը չի սիրում անզգա մարդկանց: Հիշեցրեք, ասեք մտերիմներին ձեր զգացմունքների մասին, եւ մի վախեցեք սեր խոստովանել աշխարհին: Ասեք՝ «Ես սիրում եմ այս աշխարհն իր գեղեցկության եւ հնարավորությունների համար, որոնք բացված են իմ առջեւ: Եւ աշխարհը ձեզ փոխադարձությամբ կպատասխանի: Բարեկեցություն: Եթե դուք հաճախ օգտագործեք այս բառը, եւ հատկապես, եթե բարեկեցություն ցանկանաք այլ մարդկանց, դուք կյանքից կսկսեք իսկապես բարիք ստանալ եւ հաջողությունը դեպի ձեզ կշրջեք:

Երախտագիտություն: Ճակատագիրը թիկունք է դարձնում նրանց, ովքեր սովոր են միայն ստանալ՝ փոխարենը ոչինչ չտալով: Այդ պատճառով ձեր հաջողությունների համար երախտագիտություն հայտնեք մտերիմներին, հաջող դասավորված հանգամանքներին, նրանց, ովքեր ձեզ թեկուզեւ աննշան, բայց օգնել են՝ արտաբերելով հենց «շնորհակալ եմ» բառը: Եվ հաջորդ անգամ հաջողությունը իր բարեհաճությունից դարձյալ չի զրկի ձեզ:

Նվաճում: Որպեսզի ձեր բոլոր գործերը հաջողությամբ պսակվեն, հաճախ արտաբերեք այս բառը: Այդ կերպ ինքներդ ձեզ կտրամադրեք հաջողության եւ կհասնեք ցանկալի արդյունքին:

Ինքնավստահություն: Ինքնավստահությունը հաջողակ մարդկանց հիմնական զգացողություններից է: Եթե դուք հավատաք ձեզ, ապա Ճակատագիրը ձեր նկատմամբ բարեհաճ կգտնվի: Այս բառի հաճախակի կիրառումը կօգնի ձեզ վստահել ձեր ուժերին, հավատալ ինքներդ ձեզ, նույնիսկ եթե սկզբնապես կասկածներ ունեիք: Հավատ: Որպեսզի հանգամանքները հաջող դասավորվեն, հարկավոր է հավատալ կյանքին: Ձեզ համար կարեւոր գործից առաջ հաճախ խոսեք հավատի մասին՝ «Ես հավատում եմ կյանքին: Ես գիտեմ, որ հանգամանքները կդասավորվեն իմ օգտին»:

Առողջություն: Հաջողության գրավականը ֆիզիկական եւ բարոյական առողջությունն է: Բացասական բառերը, հիվանդությունների մասին քննարկումները եւ բողոքներն ինքնազգացողությունից ոչ միայն դեպի ձեզ են ձգում խնդիրները, այլեւ վատթարացնում են օրգանիզմի վիճակը: Իսկ ահա «առողջություն» բառը դրական այլ բառերի զուգորդմամբ կնպաստի, որ դուք միշտ ձեզ լավ զգաք:

Հույս: Հույսը մարդուն ստիպում է հավաքել ուժերը բռունցքի մեջ եւ առաջ շարժվել նույնիսկ ամենածանր իրավիճակներում: Ասեք՝ «Ես լավ բանի հույս ունեմ», եւ հաջողությունն անպայման ձեզ կլսի եւ կարդարացնի ձեր հույսը: Փոխեք ձեր կյանքը դեպի լավը՝ օգտագործելով ճիշտ բառեր: Ձեր երջանկությունը ձեր ձեռքերում է: Թող Ճակատագիրը միշտ պարգեւատրի ձեզ իր բարեհաճությամբ:

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել