Աշխարհահռչակ երգչուհի Շերը վերջերս Twitter-ում իր էջին հետեւող օգտատերերին պատմել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմից (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) ստացված տպավորությունների մասին։
«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- գրել էր Շերը։
Օրերս Շերի Twitter-ում կրկին այս թեման է բարձրացել, բայց այս անգամ ամեն ինչ սկսվել է Դոնալդ Թրամփ-Հիլարի Քլինթոն ընտրությունների արդյունքից։ Շերը, որը սատարում էր Հիլարի Քլինթոնին, պատասխանել է օգտատերերից մեկի դիտարկմանը, որ Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կոչել է «պատմաբանների քննարկման առարկա»։
«Ոչ այդպես չէ։ Նայիր «Խոստում» ֆիլմը: Ես հասկանում եմ խնդիրը... Թուրքիան ընդամենը դաշնակից կողմ էր պատերազմում։ Թուրքերը սպանել են իմ ժողովրդին։ Դա ԿՈՏՈՐԱԾ ԷՐ»,- գրել է Շերը։
Հիշեցնենք, որ 70-ամյա աստղը հայտարարել է, որ նոր՝ հրաժեշտի համերգային շրջագայություն է սկսելու (չնայած վերջին համերգաշարի մասին Շերը հայտարարել էր դեռեւս 2002-ին)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ