Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Բոլիվուդյան աստղեր, ոսկեզօծ հրավիրատոմսեր. հնդիկ օլիգարխի դստեր 74 միլիոն դոլարանոց հարսանիքը

12:50, 16 նոյեմբերի

Փաստորեն թանկ եւ աղմկահարույց հարսանքիներով աչքի են ընկնում ոչ միայն հայ եւ ռուս օլիգարխները, այլեւ հնդիկ բիզնեսմենները։

Հնդկաստանի նախկին նախարարաներից Գալի Ջանարդհանա Ռեդին դստեր հարսանեկան շքեղ արարողության վրա ծախսել է 5 միլիարդ ռուփի (մոտ 74 միլիոն դոլար) եւ արժանացել աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրի քաղաքացիների քննադատությանը։

Գործարարը ոչինչ չի խնայել դստեր՝ 5 օր ծրագրված հարսանիքի համար։ Նա հայտարարել է, որ հատուկ այս ճոխ արարողության համար գրավ է դրել Սինգապուրում եւ Բանդալորում իր կալվածքները։

Իսկ ինչպես են ծախսվել այդ հսկայական գումարները։

Սկսենք հրավիրատոմսերից։ Դրանք չեն եղել հասարակ հրավիրատոմսեր (ինչպես սովոր ենք տեսնել)։ Հրավիրատոմսը իրենից ներկայացնում է ոսկեզօծ մի տուփ, որի մեջ բուն հրավիրատոմսից բացի հատուկ էկրանի վրա ցուցադրվում է հոլովակ՝ նորահարս Բրահմանի եւ նրա ընտրյալի Ռաջեեւ Ռեդի եւ նրանց ընտանիքի մասնակցությամբ։

Հոլովակում նորահարսը հագել է մոտ 2.5 միլիոն դոլարանոց սարի՝ համադրելով այն 12.5 միլիոն դոլարի արժողությամբ զարդերով։

Արդեն մի քանի օր ձգվող հարսանիքի ամենակարեւոր եւ գլխավոր հանդեսը սպասվում է այսօր Բանդալորի շքեղ ամրոցում։

Հարսանեկան հիանալի եւ անմոռանալի մթնոլորտ ապահովելու համար հրավիրված են բոլիվուդյան 8 ռեժիսորներ, հայտնի արտիստներ, իսկ արարողության եւ հյուրերի անվտանգությունը ապահովելու են 300 ոստիկան։

Աղբյուրը՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել