Անցյալ շաբաթ ռուսական Գրյազ գյուղում Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի դղյակ-առանձնատան մոտ սեւ հիջաբով կնոջ էին ձերբակալել: Անվտանգության աշխատակիցները կնոջը նկատել էին մեծ պայուսակը ձեռքին առանձնատան մոտակայքում զբոսնելիս եւ ոստիկանություն կանչել: Իրավապահները ձերբակալել էին նրան ու հարցաքննել:
«Կասկածյալին խուզարկել են: Նրա մոտ «մահապարտի գոտի» չի հայտնաբերվել, պայթուցիկներ՝ նույնպես: Նաեւ նրա հագուստի քիմիական փորձաքննություն է կատարվել. պայթուցիկների հետ շփում չի եղել: Նրան նաեւ ալկոհոլի, թմրանյութերի քննության են ենթարկել: Ամեն ինչ մաքուր է»,- պատմել են ոստիկանությունում: Հարցաքննության ժամանակ կինը ոչ ադեկվատ է դրսեւորել իրեն:
Առայժմ հայտնի է, որ 45-ամյա Մադինան Ինգուշեթիայից է: Նա բացատրել է, որ Մոսկվա է եկել հատուկ Ալլա Պուգաչովային տեսնելու համար: Իբր՝ տեսիլք է ունեցել, որ երգչուհին սպասում է իրեն եւ ուզում է խոսել իր հետ: Իսկ ինքն էլ «Ալլահի առաքյալն է»: Մադինան մամուլում կարդացել է, որ Պուգաչովան ապրում է Մերձմոսկվայի Գրյազ գյուղում: Արդյունքում նա ճանապարհածախս է հավաքել, իսկ կայարանից գյուղ է հասել տարբեր մեքենաներով:
«Նախնական վարկածի համաձայն՝ կինն այնքան էլ ադեկվատ չէ, այդ պատճառով նրան հոգեբուժարան են ուղարկել՝ զննության: Պուգաչովայից եւ Գալկինից դիմում են վերցրել, որ որեւէ պահանջ չունեն նրանից»,- իրավապահ մարմինների ներկայացուցչին է վկայակոչում «Комсомольская правда»-ն:
Սակայն հիջաբով տարօրինակ կինը հետաքրքրել է հատուկ ծառայություններին: Պարզվել է, որ Մադինայի պայուսակում ծայրահեղական գրականություն են հայտնաբերել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը