Հյուսիս նայեք
Ձեր տան հենց հյուսիսային հատվածն է պատասխանատու կարիերայի զարգացման եւ հաջող աշխատանքային գործընթացի համար։ Ինչպես ցանկացած այլ ռազմավարական կարեւոր սեկտոր, այն պետք է կարգին պահել, որպեսզի այստեղ կենտրոնացած Ցի էներգիան «չփոշոտվի»։ Ստեղծարար մարդկանց օրինակով, որոնք հաճախ են իրենց տանը «մուդբորդ» (ոգեշնչման պատ) ստեղծում, հենց այս գոտում է պետք տեղադրել այն մարդկանց լուսանկարները, որոնց հաջողությունները եւ էներգետիկան ձեզ հիացնում են։ Մյուս տարբերակը հյուսիսում աշխարհի քարտեզը կախելն է։
Կրիա կամ աքլոր պահեք
Խոսքը տնային կենդանիների մասին չէ, այլ թալիսմանների, որոնք կօգնեն մասնագիտության հարցում։ Հին չինական մշակույթում հարստության եւ կարիերային հավակնությունների համար պատասխանատու էին այնպիսի կերպարներ, ինչպիսիք են եռոտանի գորտը, ֆենիքս թռչունը, վիշապն կրիան։ Լավ կլինի, եթե կրիան ապակուց լինի, այն երաշխավորում է պետքական եւ ազդեցիկ մարդկանց աջակցությունը։ Իսկ ահա աքլորին լավ կանեք պահեք բամբասանքներից խուսափելու համար։
Գնեք գորգ եւ կակտուս
Չինացի իմաստունների տեսանկյունից մասնագիտական աճին կարող է խանգարել ամենասովորական աստիճանը, եթե այն հենց մուտքի դռան առաջ է՝ գրեթե դրան կպած։ Ավանդույթի համաձայն՝ դա խանգարում է աշխատանքային գործընթացին։ Այդ վատ նշանը չեզոքացնելու համար ցանկալի է շեման դեմ կլոր գորգիկ փռել։
Արգելված բույսերի թվում են հյուսիսային սեկտորում տեղադրված բարակ բույսերը։ Դա նրանց տեղը չէ։ Իսկ ահա ծակող կակտուսը, որքան էլ տարօրինակ թվա, համարվում է ուժեղ մասնագիտական սիմվոլ։
Միացրեք ջուրը
Արեւելյան իմաստունները միշտ ջրին հատուկ ուժ էին վերագրում։ Այդ պատճառով, եթե ուզում եք կարգավորել աշխատանքն ու աշխատավարձի բարձրացում ստանալ, այդ տարերքն օգտագործեք հօգուտ ձեզ։ Կարելի է ուղղակի տանը ջրով լի ծաղկաման դնել կամ համապատասխան խորհրդանիշներ՝ կապույտի երանգներ, ալիքների տեսքով պատկերներ, ջրամբարի լուսանկարներ, միայն թե ոչ ջրվեժ։ Իհարկե գագաթնակետը ակվարիումն է՝ ոսկե ձկնիկներով։
Օգտագործեք բույրերը
Ֆեն շույի ուսմունքը յուրահատուկ մթնոլորտ ստեղծելն է, որը դժվար է պատկերացնել առանց ճիշտ բույրերի։ Մասնագետների կարծիքով նյութական բարեկեցության վրա ազդել եւ լրացուցիչ դրամական բոնուս ստանալ կարելի է անանուխի եւ ցիտրուսի բույրերով։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:12, 29 մայիսի
Ջուդի Դենչը հրաժարվել է նկարահանվել կինոյում տեսողության վատացման պատճառով12:28, 29 մայիսի
Վիկտորյա Բեքհեմը հավաստիացնում է, որ վերջապես դադարել է հաշվել կալորիաները11:06, 29 մայիսի
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին նորից ցնցել են Իտալիան10:18, 29 մայիսի
Քլոե Քարդաշյանը և Tatti Lashes ապրանքանիշը ներկայացրել են թարթիչների իրենց նոր հավաքածուն09:01, 29 մայիսի
ՄԱՅԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:04, 28 մայիսի
Բոբ Դիլանի աբստրակտ նկարը վաճառվել է ապշեցուցիչ 200 հազար դոլարով22:30, 28 մայիսի
Անսպասելի բաներ, որոնք տղամարդիկ գրավիչ են համարում կանանց մեջ21:04, 28 մայիսի
Wine Story. Շարդոնեի միջազգային օր. ի՞նչ խմել և ի՞նչով20:14, 28 մայիսի
Գորդոն Ռեմզին վիրավորել է իտալացիներին թխած լոբով պիցցայով. «Դու անիծյալ մարդասպան ես: Այլևս երբեք չգաս Իտալիա»19:22, 28 մայիսի
Louis Vuitton-ը ներկայացնում է տպավորիչ կրուիզային հավաքածու՝ լի հյուսվածքով և ծավալով16:12, 28 մայիսի
Դուբայը կառուցում է լողացող ոսկեգույն օպերային թատրոն15:10, 28 մայիսի
Իրինա Շեյկը բիկինիով նոր լուսանկարներում ցուցադրել է իր ցնցող կազմվածքը