Ամեն մի հանքանյութ յուրահատուկ էներգետիկ դաշտ ունի։ Քարերի գեղեցկության հետ մեկտեղ պետք է հիշենք մի կարեւոր պահ. ամեն քար յուրովի է ազդում մարդու վրա։
Չար քարեր կարելի է համարել
Հետքերով եւ բծերով քարերը, որոնք բնորոշ չեն հանքանյութի այդ տեսակին
Ամբողջականությունը խախտված քարեր՝ ճաքերով, ջարդվածքներով
Գողացած քարեր, մասնավորապես, ադամանդ, զմրուխտ, շափյուղա, նռնաքար
Բնական քարեր, որոնք զարդերի մեջ զուգակցվում են արհեստականներով։ Նման միությունը խլում է բնական քարի էներգիան, որը հետո փորձում է լրացնել արհեստական քարը, այսինքն՝ այդ զարդի տիրոջ համար վամպիր է դառնում՝ խլելով նրանը։
Օպալը՝ արեւակնը, շատ խաբուսիկ քար է հատկապես մատանիների եւ ապարանջանների մեջ։ Այն կորուստների, գաղտնի մեղքերի եւ կրքերի քարն է։ Իրեն եւ իր մեղսավոր ցանկությունները կառավարել չկարողացող մարդն, այդ քարը կրելով, ընկնում է անձնական տհաճ պատմությունների մեջ։
Մալաքիտը զարդերում շատ տարածված քար է, բայց այն խորհուրդ չեն տալիս աղջիկներին եւ չամուսնացած կանանց
Արեւաքարը կամ հասպիսը փողն ու սերը խլող քար է համարվում։ Հարմար է նրանց, ում դրանք չեն հետաքրքրում, բայց դրա փոխարեն օգնում է այլ մարդկանց հետ հարաբերություններում։
Հակինթը չի կարելի կրել այն մարդկանց, որոնք գոհ են իրենց ներկայիս վիճակից։ Սա փոփոխությունների քար է, ուստի օգնում է նրանց, ովքեր տխրության մեջ են։
Արնաքարը հակացուցված է թուլակամ մարդկանց
Մշուշոտ տոպազը
Օբսիդիանն օգտագործում են մոգության մեջ, բայց այն հարմար չէ որպես զարդ կրելու համար, հատկապես կրծքին։
Առանձին արժի խոսել Մոգերի քարերի՝ ալմաստի, զմրուխտի եւ ռուբինի մասին։
Օձաքար
Օձաքարը հզոր էներգետիկ քար է, որը քաշում է բացասական ինֆորմացիան, որի օգնությամբ բուժում են անեծքները, թեպետ դրանով էլ հենց այդ անեծքները դնում են։
Օձաքարը հազվադեպ են օգտագործում զարդերի համար, այն կարելի է հանդիպել մոմակալների, կախարդական շրջանների եւ այլ կախարդանքի գործիքների համար։
Օձաքարը հին ժամանակներում օգտագործվում էր հոգեկան հիվանդությունների բուժման համար։ Նորմալ մարդկանց համար օձաքարը նենգ քար է, քանի որ դրա ուժեղ հատկությունները կարող են ուղղված լինել դրա տիրոջ դեմ։ Հատկապես վտանգավոր է դեղնա–կանաչ օձաքարը։
Տանը կարելի է այդ քարը պահել չար աչքից պաշտպանելու համար։
Ուրիշի զարդերը
Բերիլների ընտանիքի քարերը, օրինակ, զմրուխտը, կորունդը, օրինակ, շափյուղան, ռուբինը, պետք է զգույշ կրել, եթե դրանք ձեզնից առաջ ուրիշին են պատկանել։
Տխուր անցյալ ունեցած մարդուց ժառանգաբար փոխանցված ռուբին. Լա՞վ է դա, թե՞ վատ… Եթե քարի տերը կյանքում տառապանքներ է ունեցել, ապա ռուբինը «հետ վերադարձնող» քար է, ուստի նոր տիրոջ համար այն նույնպես վատ է աշխատում։
Ազնիվ քարերը նույնպես պահանջում են, որ իրենց տերերը հասուն լինեն։ ԱՍես թե տերը պետք է հասունանա նման քար ունենալու համար։ Օրինակ՝ մատանին կրելիս դուք ինքներդ պետք է ներքին ձայնով զգաք, թե ձերն է այն, թե ոչ։
Ալմաստ
Ավեստերենից թարգմանաբար ալմաստ նշանակում է «ունայնություն ունայնության»։
Չհղկված ալմաստը աչքը չի շոյում այնպես, ինչպես հղկվածը։ Կարծիք կա, որ8-անկյուն ալմաստը մարդու համար ճանապարհ է բացում դեպի անդրաշխարհ, ուստի այն ամենաչարագուշակ քարն է։ 8-անկյուն ադամանդը դժբախտություններ է բերում։
Վատ համբավ են վայելում նաեւ սեւ հետքերով ադամանդները։ Դրանք ամբողջ ընտանիքի եւ ազգի համար թաքուն վտանգ են կրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները