1. Երեկոյան ընտրեք, թե վաղն ինչ եք հագնելու։ Ոճային կանայք իսկապես այդպես են անում։ Չէ՞ որ 10 րոպեում՝ տանից դուրս գալուց առաջ եւ խուճապի մեջ, հնարավոր չէ ճիշտ հագուստ ընտրել։
2. Բավականին ժամանակ հատկացրեք ձեր նախապատրաստվելուն։ Դա նշանակում է ժամանակին արթնանալ՝ ներկայանալի տեսք ունենալուն նախապատրաստվելու համար (գեղեցիկ սանրվածք, որակյալ դիմահարդարում, ոճային աքսեսուարներ)։
3. Ճիշտ ներքնազգեստ ընտրեք։ Նախ, դա ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ, ներքնազգեստը պետք է համապատասխանի ձեր հագուստին։ Կամ եթե ներքնազգեստը մի փոքր ցուցադրելու խնդիր կա, ապա այն պետք է համապատասխանաբար ընտրված լինի։
4. Ոգեշնչվե՛ք այլ ոճային կանանցով։ Օգտակար է նաեւ ուսումնասիրել հայտնիների ոճը։ Սակայն կարող եք ոգեշնչվել ձեր գործընկերներից, բլոգերներից, ինչու չէ նաեւ Վիկտորյա Բեքհեմից։
5. Համապատասխան հագնվեք։ Ոճային տեսք ունենալ նշանակում է համապատասխանել եղանակին, դրությանը, միջոցառմանը՝ կախված՝ ուր եւ ինչու եք գնում։
6. Հագե՛ք միայն այն, ինչը չափսերով հարմար է ձեզ։ Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք մի քանի ջինսե տաբատներ ունեն, որոնցում երազում են «տեղավորվել»,սակայն չեն կրում դրանք։ Որքան էլ հագուստը ձեզ դուր գա, եթե այն ձեր չափսերին չի համապատասխանում, մոռացե՛ք այդ մասին։
7. Համալրե՛ք ձեր կերպարը մեկ թանկարժեք իրով։ Երբեւէ զարմացե՞ք եք, թե ինչպես որոշ կանայք կարող են շքեղ տեսք ունենալ ամենասովորական հագուստներով։ Իհարկե, շատ բաղադրիչ տարրեր են առկա, օրինակ՝ գեղեցիկ կաշվե գոտին, էլեգանտ ականջօղեր, բրենդային պայուսակ եւ այլն։
8. Ընտրե՛ք կատարյալ աքսեսուարներ։ Սակայն ոճային կանայք երբեք չեն չարաշահում դրանք։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային