Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ է հայտարարել:
«Ողջու՛յն, սիրելինե՛րս:
Երգերիս՝ բազմաթիվ ձեր մեկնաբանությունները, ինձ ուղղված ձեր շատ նամակները, որոնցով ինձ խնդրում եք ձեզ տրամադրել երգերիս օրիգինալ գործիքավորումները, պատճառ հանդիսացան, որ ես հայտարարեմ ՄՐՑՈՒՅԹ...
Եվ այսպես,ահա՛ հղումը (link) http://www.speedyshare.com/KWepW/Lilit-Hovhannisyan-Yes-em-horinel.mp3 , որտեղից կարող եք ներբեռնել (download) «ԵՍ ԵՄ ՀՈՐԻՆԵԼ» երգի գործիքավորումը, որի նվագակցությամբ պետք է երգեք, ավելի ցանկալի է նաև նկարահանեք սիրողական վիդեո տարբերակ (անգամ հեռախոսով կամ համակարգչի WEB CAM-ով ), այդ վիդեոն տեղադրեք YouTube-ի ձեր ալիքում և մինչև ապրիլի 19-ը ներառյալ դրա հղումը (link) ուղարկեք [email protected] հասցեին:
Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից ու սեռից, կարող է մասնակցել մրցույթին: Իմ կողմից ընտրված լավագույն կատարումները կտեղադրեմ YouTube-ի և Facebook-ի իմ պաշտոնական էջերում, իսկ լավագույնին կընտրեք դուք՝ ձեր հավանության (LIKE), դիտումների (view) և քվեարկության միջոցով:
ՄՐՑԱՆԱԿ
Հաղթողի հետ պատիվ կունենամ հանդիպելու, հանձնելու նվերներ և նրա հետ համագործակցելու իմ հաջորդ երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման շրջանակներում :)))
Եթե հաղթողը լինի արտերկրից՝ հոգ չէ: Կփոխվի մրցանակի հանձման ձևը, բայց ոչ մրցանակը :)
Մրցույթի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրառման տակ: Մեծ սիրով կպատասխանեմ բոլորին:
Սիրով՝ ձեր Լիլիթ:», - գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը