Այսօր մենք խոսելու ենք երկու գերիրադարձությունների՝ BAFTA եւ «Գրեմմի» մրցանակաբաշխությունների մասին։
Եվ այսպես՝ երեկ երեկոյան Լոնդոնում Կինոյի եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան իր մրցանակներն է շնորհել:
Մինչ անցնենք մեր սիրած գործին՝ կարմիր գորգի կերպարները ներկայացնելուն, նախ տեսնենք, թե ովքեր են հեղինակավոր այս մրցանակաբաշխության հաղթողները:
Մրցանակաբաշխության 70-րդ արարողության ֆավորիտը ռեժիսոր Դեմիեն Շազելն է եղել՝ La La Land ֆիլմով, որը 5 արձանիկ է ստացել, իսկ դա «Օսկար»-ի լուրջ հայտ է:
La La Land-ը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», Շազելը մրցանակ է ստացել որպես «Լավագույն ռեժիսոր», իսկ կանացի գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Էմմա Սթոունը:
Քեյսի Աֆլեք
Ռայան Գոսլինգը «Լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում պարտվել է Քեյսի Աֆլեքին, որը, NEWS.am STYLE-ի կարծիքով, պարզապես հրաշալի է խաղում Manchester by the Sea ֆիլմում:
Royal Albert Hall ժամանած արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը (Alexander McQueen-ից զգեստով) կինոարվեստի զարգացման գործում ներդրման համար հատուկ մրցանակ են շնորհել ամերիկացի երգիծական դերասան եւ ռեժիսոր Մել Բրուքսին:
BAFTA-2017 մրցանակաբաշխության հաղթողների հիմնական ցանկը.
«Լավագույն ֆիլմ» - La La Land
«Լավագույն բրիտանական ֆիլմ» - I, Daniel Blake
«Օտարալեզու լավագույն ֆիլմ» - «Սոուլի որդին» (Saul fia)
«Լավագույն դերասան» - Քեյսի Աֆլեք, Manchester by the Sea
«Լավագույն դերասանուհի» - էմմա Սթոուն, La La Land
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Դեւ Պատել, Lion
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Վիոլա Դեւիս, Fences
«Լավագույն անիմացիոն ֆիլմ - Kubo and the Two Strings
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, SWNS-ի, Getty-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)