Աստված իմ, մի՞թե մենք տեսանք այս օրը: Վերջապես Երեւանում իսկապես ՄԵԳԱԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ տեղի կունենա, միջազգային մասշտաբի ռոք փառատոն՝ Music Drive Festival, որի ժամանակ հանդես կգան ոչ միայն տեղական խմբեր՝ Dogma-ն, Time Report-ը, Artsruni Progressive Music Act-ը, Unaesthetic-ը, The Beautified Project-ը, Empyray-ը, Vostan Hayots-ը, այլեւ միջազգային հանրահայտ խմբեր, եւ գրողը տանի, այն էլ ինչպիսիք՝ Corpo-Mente (Ֆրանսիա, հրաշալի վոկալիստուհի ունեն), Antimatter (Անգլիա, Միկի Մոսի հրաշալի ձայնն ու տեքստերը), Theodor Bastard՝ մեգատաղանդավոր խումբ Ռուսաստանից (նրանք առաջին անգամ են մեզ մոտ, բաց մի թողեք նրանց ելույթը), Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten (սուպերխումբ համաշխարհային ռոքի օրրանից՝ Շվեդիայից), Saturnus (առանց մեկնաբանությունների, ինքներդ գիտեք՝ ինչ է դա եւ ովքեր են), Human Ellement (ԱՄՆ), Authentic Light Orchestra (Շվեյցարիա, խումբն առաջին անգամ չէ մեզ մոտ):
Փառատոնը կտեւի երեք օր՝ մարտի 24-ին, 25-ին եւ 26-ին, եւ ձեր աչքերը, ականջներն ու հոգիները կպատկանեն ռոք, ֆոլկ, էթնո, պրոգրեսիվ ու այլընտրանքային ռոքին:
Համերգները տեղի կունենան Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ երեւանյան ակումբներում:
Music Drive Festival-ը կազմակերպվել է Մշակույթի նախարարության եւ «Ռոք ասոցիացիայի» կողմից, նրանց այս գործում աջակցում է Zhesht Events-ը, որի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանի հետ էլ զրուցեցինք առաջիկա իրադարձության մասին:
- Արսեն, սա նման մասշտաբի առաջի՞ն իրադարձությունն է Երեւանում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում:
- Այո՛, առաջինը, բայց, հուսով եմ, ոչ վերջինը: Մշակույթի նախարարությունն ու «Ռոք ասոցիացիան» իսկապես մեծ անականկալ են մատուցել ռոքի սիրահարներին, եւ ոչ միայն մեր երկրի, քանի որ Երեւան կայցելեն պրոգրեսիվ երաժշտության սիրահարներն Իրանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:
- Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մենք միայն մեկ փառատոնով չենք բավարարվի...
- Այո, այն նախատեսվում է ամեն տարի. կազմակերպիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր աջակցում են՝ ի դեմս մեզ, ցանկանում են ցույց տալ, որ մեզ մոտ հնարավոր է նման մասշտաբի միջոցառում կազմակերպել: Կարծում եմ, հետագայում ամեն ինչ ավելի զիլ կլինի:
- Նման թվով ապշեցուցիչ խմբեր առաջին անգամ են Հայաստան գալիս: Ինքներդ ի՞նչ եք սպասում փառատոնից:
- Խենթություն...
Մեր կողմից ավելացնենք՝ բաց մի՛ թողեք նման պատմական իրադարձությունը:
Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)