Լավ ֆիլմից պետք է շատ լինի… Այսօր, հոկտեմբերի 23-ին լոնդոնյան Ալբերտ-հոլլ արվեստների թագավորական դահլիճում տեղի կունենա Ջեյմս Բոնդի մասին թվով 23-րդ ֆիլմի պրեմիերան՝ «Կոորդինատները՝ «Սքայֆոլ»»։ Գլխավոր դերակատարն է Դենիել Կրեգը, իսկ ռեժիսորը՝ Սեմ Մենդեսը։
Արքայազն Չարլզն անձամբ, կնոջ՝ կոմսուհի Կամիլայի հետ, ներկա կլինի պրեմիերային, շոու-բիզնեսի աստղեր։ Ցավոք, երգչուհի Ադելը, ով ֆիլմի գլխավոր երաժշտական թեմայի կատարողն է, չի կարող ներկա գտնվել։ Ինչպես նակինում հայտնել էր NEWS.am STYLE-ը, Ադելը բոլորովին վերջերս է մայր դարձել եւ նորածին տղային թողնել չի կարող։
Արքայազն Չարլզը թագավորական պրեմիերայի կազմակերպիչներին կոչէ արել տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել բարեգործական կազմակերպություններին, ովքեր աջակցում են հետախուզական ծառայությունների եւ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչության աշխատակիցներին։ Սա պատահական խնդրանք չէ՝ Մեծ Բրիտանիայի հեռախուզական ծառայությունը՝ MI-6-ը, նկարահանումների ընթացքում խորհրդատվություն էր ցուցաբերում աշխատանքային խմբին։
Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում, թեեւ ստուդիայի թողարկած գովազդային տեսահոլովակներից կարելի է մի քանի ենթադրություն անել։ Այսպես, ֆիլմում փորձության կենթարկվի Բոնդի հավատարմությունն իր բոսին, իսկ հետախուզության շտաբը հարձակման կենթարկվի։ 007 գործակալի խնդիրը կլինի բացահայտել եւ վերացնել այս հանդուգն միջոցառման կազմակերպչին։
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր NEWS.am STYLE-ը հոկտեմբերի 5-ին «Բոնդիանան» նշել է 007 գործակալի մասին առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի առաջին ցուցադրման 50-ամյակը։ Հենց այդ օրն էլ հայտարարվել է «Ջեյմս Բոնդի համաշխարհային օր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին