«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն այսօր մեծ էկրան է բարձրանում

16:37, 23 հոկտեմբերի

Լավ ֆիլմից պետք է շատ լինի… Այսօր, հոկտեմբերի 23-ին լոնդոնյան Ալբերտ-հոլլ արվեստների թագավորական դահլիճում տեղի կունենա Ջեյմս Բոնդի մասին թվով 23-րդ ֆիլմի պրեմիերան՝ «Կոորդինատները՝ «Սքայֆոլ»»։ Գլխավոր դերակատարն է Դենիել Կրեգը, իսկ ռեժիսորը՝ Սեմ Մենդեսը։

Արքայազն Չարլզն անձամբ, կնոջ՝ կոմսուհի Կամիլայի հետ, ներկա կլինի պրեմիերային,  շոու-բիզնեսի աստղեր։ Ցավոք, երգչուհի Ադելը, ով ֆիլմի գլխավոր երաժշտական թեմայի կատարողն է, չի կարող ներկա գտնվել։ Ինչպես նակինում հայտնել էր NEWS.am STYLE-ը, Ադելը բոլորովին վերջերս է մայր դարձել եւ նորածին տղային թողնել չի կարող։

Արքայազն Չարլզը թագավորական պրեմիերայի կազմակերպիչներին կոչէ արել տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել բարեգործական կազմակերպություններին, ովքեր աջակցում են հետախուզական ծառայությունների եւ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչության աշխատակիցներին։ Սա պատահական խնդրանք չէ՝ Մեծ Բրիտանիայի հեռախուզական ծառայությունը՝ MI-6-ը, նկարահանումների ընթացքում խորհրդատվություն էր ցուցաբերում աշխատանքային խմբին։ 

Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում, թեեւ ստուդիայի թողարկած գովազդային տեսահոլովակներից կարելի է մի քանի ենթադրություն անել։ Այսպես, ֆիլմում փորձության կենթարկվի Բոնդի հավատարմությունն իր բոսին, իսկ հետախուզության շտաբը հարձակման կենթարկվի։ 007 գործակալի խնդիրը կլինի բացահայտել եւ վերացնել այս հանդուգն միջոցառման կազմակերպչին։

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր NEWS.am STYLE-ը հոկտեմբերի 5-ին «Բոնդիանան» նշել է 007 գործակալի մասին առաջին ֆիլմի՝ «Դոկտոր Նոու»-ի առաջին ցուցադրման 50-ամյակը։ Հենց այդ օրն էլ հայտարարվել է «Ջեյմս Բոնդի համաշխարհային օր»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել