Հանրության շրջանում որպես «կին ինկվիզիտոր» հայտնի Իզաբելա Կաստիլացի թագուհու մասին կատակերգական մելոդրաման բավականին ազդեցիկ կերպով պատմում է թագուհու մասին, բայց արդարացիորեն չի հավակնում կենսագրական փաստագրական ֆիլմի տիտղոսին: Միգուցե, նրան մարմնավորած դերասանուհու անհամապատասխանության պատճառով:
Ուշագրավ է, որ «Քո երազանքի աղջիկը» ժապավենում, որը համարվում է ֆիլմի պրեքվիլը, գլխավոր հերոսները «Իսպանիայի թագուհին» կոչվող ֆիլմ են նկարահանում:
Իր թեթեւությամբ եւ «արդյունքում ամեն ինչ լավ է լինելու» ուղերձով տրիվիալ ժապավենը, առանց բարձր ինտելեկտուալ ֆիլմի հավակնությունների, կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Սա օրինակներից մեկն է, երբ ռեժիսորն ու սցենարիստը իրական նշաձող են դնում եւ այն լավ են կատարում:
Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆիլմն է այս ժանրի մեջ, եւ եթե չլինեին Պենելոպեի սեւաթույր աչքերը, շատերը միգուցե չէին նկատի ֆիլմի պոստերը: Եւ սա առաջին դեպքը չէ, երբ գեղեցկուհի Պենելոպեն փրկում է իրավիճակը:
Երբ հեռուստադիտողն սկսում է կասկածել, որ դրանից ավելի հրաշալի այլ բան այլեւս չի լինի, անսպասելիորեն ինչ-որ դավադրություն է սկսվում՝ ինչ-որ կերպարի նկատմամբ, որին առեւանգում են: Գլխավոր հերոսուհին օգնականների խումբ է հավաքում եւ փորձում առեւանգվածի փրկության ծրագիրն իրականացնել՝ զուգահեռաբար խաղալով ֆիլմում, որ ոչ ոք չկասկածի եւ չբացահայտնի նրա արկածախնդիր ծրագրերը:
Ֆիլմում սյուժետային մի քանի գիծ է ներկայացվում: Ֆիլմ՝ մեկ ուրիշ ֆիլմի նկարահանման մասին, սիրային բազմանկյուններ, արդարության ծարավ. սրանք միայն մելոդրամաների բազային կլիշեների փաթեթի մի մասն են:
Այս ամենը լրացնում է գեղեցիկ, հյութեղ գույներով վառ պատկերը. զվարճալի երկխոսություններ, արդարության հաղթարշավ եւ ճակատագրի հանկարծակի պարգեւ տառապյալներին, նկարահանման ժամանակ զվարճալի դրվագներ տարեց ռեժիսորի հետ, դասական կանացի նախադասություններ՝ «ինքս ինձ խոստացել եմ աշխատանքի ժամանակ երբեք չսիրահարվել եւ, օ սարսափ, չկարողացա դիմանալ նրան…
Բայց, հանուն արդարության, պետք է նշել, որ ֆիլմն արժե դիտել թագուհու գեղեցկության եւ Քրուսի խառնվածքի համար:
Ռիգա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով